Չինական Neta ավտոբրենդի վերջին մոդելը՝ Neta S-ն արդեն Հայաստանում է: Սպորտային խառնվածքով մարդկանց համար նախատեսված 100% էլեկտրական մեքենան, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 2-ին՝ Մարզահամերգային համալիրում կազմակերպված Leasin Expo-ի շրջանակում, այսուհետ հասանելի կլինի ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ Վրաստանում եւս: Լուսանկարը՝ Մեդիամաքս Neta-ի էլեկտրամոբիլների Վրաստանում պաշտոնապես ներկայանալու պայմանավորվածությունը ձեռք է բերվել շնորհանդեսին մասնակցելու եւ հայ-չինական գործարար կապերը ամրապնդելու նպատակով Հայաստան ժամանած ավտոբրենդի ղեկավար կազմի եւ Հայաստանում Neta-ի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչ Andron ընկերության միջեւ: Andron-ը Shtigen Group-ի մաս կազմող ընկերություն է, որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ավտոբրենդի բոլոր մոդելները: Լուսանկարը՝ Shtigen Banks.am-ը պատմում է Neta S-ի շնորհանդեսի եւ ավտոբրենդի ղեկավար կազմի՝ փոխտնօրեն Վանգ Չեն Ջիի գլխավորությամբ Հայաստան կատարած առաջին այցի մանրամասների մասին:Neta-ի վերջին մոդելի Հայաստանում«Ավտոբրենդի որդեգրած ամենակարեւոր քաղաքականությունը Neta էլեկտրամոբիլների միջազգայնացումն է»,- շնորհանդեսի ժամանակ այս մասին ընդգծել է ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին՝ նշելով, որ այս համատեքստում շատ են կարեւորում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: Վանգ Չեն Ջինը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանը չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է, մենք շատ ենք կարեւորում Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքն այդ ճանապարհին: Մեր թիմն արդեն եղել է բազմաթիվ երկրներում: Հիմա հատկապես կարեւորում ենք Հարավային Կովկասը, որտեղ կարող ենք ներկայացնել մեր էլեկտրամոբիլները՝ շեշտը դնելով այն փաստի վրա, որ այս մեքենաները հասանելի լինեն հանրության լայն շրջանակներին»,- ասել է նա: Վանգ Չեն Ջինը եւ Վահան Քերոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Վանգ Չեն Ջիի խոսքով՝ այս պահին չինական բրենդները լավագույնն են էլեկտրական մեքենաների շուկայում, իսկ Neta-ն, չնայած իր կարճ պատմությանը, ընդամենը 5 տարի, ավտովաճառքներում արդեն լուրջ հորիզոնականներ է զբաղեցնում. «Neta-ն չինական էլեկտրական մեքենաների սանդղակում լավագույն 20-յակի մեջ է մտնում, իսկ որպես նոր հիմնադրված ընկերություն, իր աճով առաջատարն է Չինաստանում»: Արփի Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայ մեծանուն գիտնական Անդրանիկ Իոսիֆյանի պատվին է անվանակոչված Andron ընկերությունը Neta-ի հետ համագործակցության արդեն չորս տարվա պատմություն ունի: «Ինչպես Andron-ի, այնպես էլ Shtigen Group-ի մաս կազմող մյուս ընկերությունների համար հիմնաքարային նշանակություն ունեն կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները: Մենք չենք ներկայանում միայն բացառապես վաճառք իրականացնող ընկերություն, այլ փորձում ենք նպաստել կանաչ վարքագծի գիտակցության տարածմանը»,- ասել է Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը: Andron-ը էլեկտրամոբիլների վաճառքից զատ՝ նաեւ երաշխիքային սպասարկում է տրամադրում, ինչը, ընկերության տնօրեն Արմեն Մելյանի խոսքով, այս էլեկտրամոբիլների «համար մեկ» առավելությունն է: Արմեն Մելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մենք հայաստանյան շուկայում ներկայացնում ենք ոչ միայն Neta-ի էլեկտրական մեքենաները, այլեւ մի ամբողջական արժեհամակարգ, նպատակ ունենալով մեր շուրջ հավաքել ոչ թե պարզապես գնորդների, այլ համախոհների, որոնք ամբողջությամբ կվստահեն ներկայացված բրենդին»,- նշել է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Neta S-ը ավտոբրենդի թվով երրորդ մոդելն է: Նախորդ երկու մոդելները եւս ներկայացված են Հայաստանում:Նոր էլեկտրամոբիլ՝ ժամանակից բոլոր ֆունկցիաներովNeta-ի վերջին մոդելի առանձնահատկությունները ներկայացնելիս ավտոբրենդի պատասխանատու Սիփան Հեվսեփյանն ընդգծել է, որ այն հագեցած է ժամանակից բոլոր ֆունկցիաներով։ Էլեկտրամոբիլը 0-100 կմ/ժ արագացում հավաքում է 3,9 վայրկյանում, ունի վերեւ բացվող դռներ, վարորդի եւ ուղեւորի համար նախատեսված էկրաններ, ամբողջովին պանորամա տանիք, որն ապահովում է ջերմամեկուսացում եւ վնասակար ճառագայթներից պաշտպանություն: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Էլեկտրամոբիլն ունի չորրորդ մակարդակի վարման ռեժիմ, որը թույլ է տալիս վարորդին ապահովել նվազագույն միջամտություն, իսկ մեքենային՝ լավագույն ընթացք: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեքենան ունի 21 բարձրախոս, որոնք ներկառուցված են սրահի եւ նստարանների մեջ»,- նշել է Սիփան Հովսեփյանը:Հայ-չինական գործարար կապերը Բրենդի ղեկավար կազմից բացի՝ շնորհանդեսին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Shtigen Group-ի ղեկավար կազմը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ, գործարարներ, որոնք խոսել են հայ-չինական գործարար կապերի հեռանկարներից:Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը երկու երկրների մեջ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում: Հայկ Շեկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ժամանակակից աշխարհում բավական մեծ դեր ու նշանակություն ունի չինական տնտեսությունը: Այսօր ակնհայտ են տարբեր ոլորտներում Չինաստանի ձեռքբերումները: Մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ոլորտում այս երկիրն այսօր մեծ առաջընթաց է ապրում: Shtigen-ը Չինաստանի հետ համագործակցում է դեռեւս 2012թ.-ից, իսկ Neta բրենդի հետ՝ 2019թ.-ից: Արդեն ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ եւ ձեւավորված լավ ավանդույթներ: Ներկայում ընդլայնում ենք համագործակցությունը տարածաշրջանում: Հայ գործարարներն արդեն կարող են համագործակցել չինական ընկերությունների հետ ոչ միայն դեպի Հայաստան, այլեւ՝ դեպի Վրաստան: Ավտոսպասարկման նոր մշակույթ ենք ստեղծելու, հասնելու ենք նաեւ նրան, որ չինական շուկայի համար նախատեսված էլեկտրամոբիլներն այսուհետ արտադրվեն նաեւ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով»,- հայտնել է Հայկ Շեկյանը: Հայկ Շեկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ՀՀ-ում Չինաստանի դեսպանության տնտեսական գրասենյակի ժամանակավոր պատասխանատու Շե Ձյաբաոն էլ նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է. «Նախորդ տարի Չինաստանը Հայաստանի համար եղել է երկրորդ առեւտրային գործընկերը: Այժմ էլ շատ չինական ընկերություններ հետաքրքրվում են Հայաստանում ներկայացված լինելու ուղղությամբ»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում արեւային էներգետիկային եւ էլեկտրամոբիլներին: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Neta-ն այդ բնագավառում չինական ամենավստահելի բրենդներից մեկն է, որը վերջին տարիներին արագ զարգացում է ապրում եւ արտահանվում է աշխարհի 10-յակ երկիր»:Պայմանավորվածությունները եւ Հայաստանը ճանաչելու բաղադրիչըNeta ավտոբրենդի ղեկավար կազմի այցը Հայաստան եռօրյա էր, որի ընթացքում հայ-չինական գործարար հարաբերությունները զարգացնելու եւ համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով պատվիրակությունը հյուրընկալվել է Shtigen Group-ի գրասենյակներում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Andron ընկերության տնօրեն Արմեն Մելյանը չին գործընկերների հետ մի քանի օր տեւած քննարկումները փոխշահավետ է գնահատել եւ ասել. «Neta-ի պաշտոնական ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի ընթացքում շրջել են Հայաստանում ավտոմոբիլի պաշտոնական գրասենյակում: Նրանք բարձր են գնահատել բրենդի ներկայացվածությունը Հայաստանում»:Neta-ի ղեկավար կազմը եւ Shtigen Group-ը գործընկերային հարաբերությունները քննարկելիս մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Հայկ Շեկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բացի գլխավոր պայմանավորվածությունից, որ Neta-ն պաշտոնապես հանդես կգա նաեւ Վրաստանում, պայմանավորվել ենք, որ ավտոբրենդը մեր հանրությանը կներկայանա ավելի շահավետ գներով: Հայաստանյան ավտոշուկայի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Andron-ը մեր երթուղիներում կներկայացնի նաեւ Neta-ի նոր մոդելաշար»,- տեղեկացրել է Հայկ Շեկյանը՝ նշելով, որ չին գործընկերները Հայաստանի էլեկտրամոբիլների շուկան որակել են արագ զարգացող ու շահավետ ոլորտ։ Հայ-չինական բարեկամության դպրոցում Լուսանկարը՝ Shtigen Չինաստանից ժամանած պատվիրակությունը շրջայցով եղել Հայ-չինական բարեկամության դպրոցում, «Ինժեներական քաղաք»-ում: Այցն իր մեջ նաեւ Հայաստանը ճանաչելու բաղադրիչ է ունեցել, որի ընթացքում նրանք եղել են պատմամշակութային հուշարձաններում, ճաշել հայկական ռեստորաններում՝ հայաստանյան գունապնակն ավելի լավ պատկերացնելու համար: Լուսանկարը՝ Shtigen «Հայ-չինական բարեկամության դպրոցում աշակերտները չինարեն ողջույնի խոսքով եւ համերգային ծրագրով դիմավորեցին հյուրերին՝ շատ հետաքրքիր սինթեզով ներկայացնելով երկու երկրների մշակույթն ու բարեկամությունը։ Shtigen Group-ի ներկայացուցիչներն ու չին պատվիրակները շրջեցին դպրոցում, ծանոթացան հայ-չինական բարեկամությունը հավաստող լավագույն կրթական օրինակին։ Shtigen-ը չի բացառում, որ հենց այս օրինակը հիմք ընդունելով՝ հնարավոր է դպրոցի հետ հետագա համագործակցություն։ Բացի այդ, քանի որ Հայաստանը ավտոմոբիլաշինության ավանդույթներ ունեցող երկիր է, չին գործընկերները մեր ուղեկցությամբ եղել են նաեւ «Ինժեներական քաղաքում», որտեղ ծանոթացել են հայկական «Երազ» ավտոմեքենայի մոդելին»,- մանրամասնել է Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավարը՝ ավելացնելով, որ պատահական չէ, որ Andron ընկերության կարգախոսներից մեկն է՝ «Լիցքավորի՛ր ԵՐԱԶանքներդ»։ Լուսանկարը՝ Shtigen «Մեզ համար առանձնակի կարեւորություն ունի հայ-չինական գործարար կապերի ամրապնդումը, քանի որ Չինաստանը չափազանց մեծ եւ հեռանկար ունեցող շուկա է, եւ այդտեղից եկող ազդակներն էլ փաստում են, որ այդ հարաբերությունները պետք է հնարավորինս հուսալի հիմքերի վրա դնել: Shtigen-ն իր հնարավորությունների չափով ստեղծել է այդ հիմքերը, եւ չինացի գործընկերը բավականին պատկերավոր ծանոթացան, թե մենք ինչ ենք անում այդ առումով»,- այցն ամփոփել է Արփի Հարությունյանը: Լուսանկարը՝ Shtigen Neta ավտոբրենդի ղեկավար կազմը Հայաստանից հեռացավ՝ իր հետ տանելով հայ-չինական գործընկերությունը խորհրդանշող «համատեղ կտավը», որը ստեղծվել էր Neta S մոդելի շնորհանդեսի ժամանակ եւ գունավորվել շնորհանդեսին ներկա հայ եւ չինացի հյուրերի կողմից:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Shtigen Group-ի Tweet Դիտում՝ 42479