Banks.am-ը զրուցել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թոմ Ռոդսի հետ՝ առաջարկելով պատմել Երեւանում առաջարկվող համաեվրոպական Executive MBA ծրագրի եւ Ստրասբուրգի համալսարանի հետ նոր համագործակցության մասին:- CITY College-ը Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն է, եւ ձեր բոլոր աստիճանները շնորհվում են բրիտանական այս հեղինակավոր համալսարանի կողմից: Ինչո՞ւ որոշեցիք ունենալ երկաստիճանի ծրագիր:- CITY College եվրոպական կամպուսը միշտ ձգտել է զարգանալ եւ նորարարություններ անել՝ հօգուտ այն հասարակությունների, որտեղ գործում է: Մենք արձագանքել ենք փոփոխվող հանգամանքներին, որպեսզի երաշխավորենք, որ այն ծրագրերը, որոնք առաջարկում ենք ղեկավարներին եւ մասնագետներին, ամենաբարձր որակի կլինեն եւ միջազգային արժեք ունենան: Արձագանքելով Brexit-ին՝ մենք ցանկանում էինք ամրացնել համաեվրոպական Executive MBA ծրագրի եվրոպական հեռանկարները եւ ապահովել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ-ի որակավորում:- Ինչո՞ւ որոշեցիք համագործակցել Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հետ:- Մենք կիսում ենք նույն արժեքներն ու նպատակները, ինչ Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը, այնպես որ, սա հիանալի համընկնում էր: Երկու կառույցներն էլ ձգտում են լավագույնը ապահովել գործադիր կրթության մեջ եւ խրախուսել մեր ուսանողներին իրենց կարիերայի զարգացման գործում: Մեր Executive MBA-ն տարածաշրջանում գործում է երկար տարիներ եւ լավ է գնահատվում ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնագետների կողմից: Այն AMBA-ի կողմից հավատարմագրված MBA ծրագիր է՝ մեկը աշխարհի 300 MBA ծրագրերից, որոնք հավատարմագրված են այս նշանավոր մարմնի կողմից:Այժմ, Ստրասբուրգի համալսարանի հետ համագործակցությամբ, մեր համաեվրոպական Executive MBA ծրագիրն ավելի ընդգրկուն է եւ ավելի լավ է արձագանքում տարածաշրջանի գործարար մարդկանց կարիքներին: Ստրասբուրգի համալսարանը, որը հիմնադրվել է 1631 թվականին, երկար եւ հեղինակավոր պատմություն ունեցող եվրոպական լավագույն համալսարաններից մեկն է: Նրա շրջանավարտներից 18-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր են, եւ համալսարանը հետազոտական աշխատանքի հսկայական փորձառություն ունի: Այն գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Եվրոպայի Խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրոպական Խորհրդարանի կողքին:- Որո՞նք են երկակի Executive MBA ծրագրի առավելությունները ուսանողների համար։ - Մեր համաեվրոպական Executive MBA-ն ապահովում է տեղական եւ միջազգային հեռանկարները հավասարակշռող տեսությունն ու պրակտիկան՝ ցուցաբերելով ամբողջական մոտեցում բիզնեսի կառավարման կրթությանը: Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ներգրավման միջոցով մենք կարող ենք էլ ավելի ընդլայնել եվրոպական եւ միջազգային հնարավորությունների շրջանակը՝ աջակցելու անհատների, ընկերությունների եւ հասարակությունների զարգացմանը: Մենք ծրագիրը իրականացնում ենք տարածաշրջանի յոթ երկրներում եւ այսպիսով հնարավորություն ենք տալիս ուսանողներին ցանկության դեպքում մոդուլներին (դասընթացներին) հաճախել մեր ներկայության այդ յոթ կետերից որեւէ մեկում: Նաեւ հնարավորություն ենք տալիս ծրագրի մոդուլները սովորել առցանց՝ blended տարբերակով:Ուսման շրջանակներում ուսանողները նաեւ հնարավորություն ունեն մասնակցելու երեք ուսումնական ճամփորդությունների՝ Յորք (Մեծ Բրիտանիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա) եւ Սալոնիկ (Հունաստան): Բոլոր այն երկրների ուսանողները, որտեղ իրականացնում ենք MBA ծրագիրը, ուսումնական շաբաթների ընթացքում մասնակցում են համատեղ դասերի, որոնք մեծ միջազգային կրթական փորձ են ապահովում՝ շփման անգնահատելի հնարավորություններով: Միջազգային տարբեր համալսարանների, այդ թվում՝ Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսորներն ու բիզնես փորձագետները կիսվում են իրենց գիտելիքներով եւ փորձով: Ավարտելուց հետո մասնակիցներին շնորհվում է երկու MBA կոչում երկու նշանավոր համալսարաններից՝ բրիտանական առաջատար Յորքի համալսարանից եւ ֆրանսիական հեղինակավոր՝ Ստրասբուրգի համալսարանից:Արժեքները, ձգտումները եւ տեսլականը, որոնք մենք կիսում ենք Յորքի համալսարանի հետ, ծնունդ են տվել Յորքի համալսարանի Սիթի Քոլեջ եվրոպական կամպուսին, եւ այժմ մենք այս օրակարգերն ավելի առաջ ենք տանում Ստրասբուրգի համալսարանի հետ մեր հարաբերությունների միջոցով: Մեր ԴՆԹ-ի մեջ է առաջ շարժվելը, նորարարություններ անելը եւ մեր կրթությունը միջազգայնացնելը, որպեսզի կարողանանք մեր ուսանողներին անձնական եւ մասնագիտական զարգացման հնարավորություններ առաջարկել: Մեր ավելի քան 10 000 շրջանավարտները 60 երկրներից գիտեն դա եւ պատվում են մեզ՝ փոփոխություն բերելով այնտեղ, որտեղ նրանք աշխատում եւ ապրում են: Համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս Հայաստանում ապրելով, աշխատելով եւ սովորելով, ստանալ միաժամանակ երկու MBA դիպլոմներ՝ Յորքի եւ Ստրասբուրգի համալսարաններից:Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ: Ներկայում ընթանում է փաստաթղթերի ընդունման առաջին Early Bird փուլը։ Մինչեւ մայիսի 31-ը ստացված հայտերը ենթակա են նաեւ լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 35% -ը:Դիմելու համար զանգահարեք CITY College-ի հայաստանյան ներկայացուցչություն 093 909 349 հեռախոսահամարով։ Tweet Դիտում՝ 71925