«Ավելի մոտ թվային վճարումների համակարգին». Visa-ն եւ Idram-ը հուշագիր են ստորագրել

17.11.2022 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նոյեմբերի 16-ին թվային վճարումների գծով աշխարհի առաջատար Visa-ն եւ Idram-ը՝ Հայաստանի առաջատար թվային հարթակը եւ ֆինտեխ ընկերությունը, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներում համագործակցության վերաբերյալ՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:

Հուշագիրը ենթադրում է ռազմավարական համագործակցություն եւ այնպիսի տեխնոլոգիական լուծումների համատեղ զարգացում, ինչպիսիք են անհպում վճարումները, BNPL (գնիր հիմա, վճարիր հետո) եւ թվային հավատարմության համակարգերը նշված շուկաներում:



Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ համագործակցությունը նոր դարաշրջան կբացի ընկերության համար:

«Մենք ուրախ ենք համագործակցել Visa-ի նման համաշխարհային եւ առաջադեմ տեխնոլոգիական ընկերության հետ: Մենք ոգեշնչված են Կենտրոնական Եվրոպայի , Միջին արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներում համատեղ զարգացման հնարավորություններով՝ ներառյալ այն պրոդուկտները եւ լուծումները, որոնք հաջողությամբ մշակել ենք հայաստանյան շուկայում: Դրանք են՝ անհպում վճարումները, BNPL-ը, թվային լոյալության համակարգը եւ այլն: Հուսով եմ, որ Idram-ի եւ IDBank-ի հետ համագործակցության օրինակով Visa-ի գործընկերները կարողացան գնահատել մեր ներուժն ու լուծումները, որոնց արդյունքում ստացվեց մեր հուշագիրը: Շնորհավորում եմ բոլորիս, ողջունում Visa-ի մեր գորխընկերներին եւ մաղթում հաջող եւ երկարաժամեկտ համագործակցություն»,- ասել է նա:

Արսեն Քդենյանը


Visa-ի Կովկասի տարածաժրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն էլ նշել է, որ հպարտ են Հայաստանում Visa-ի ներկայության 20-ամյակը նշելու եւ գործընկերությունը շարունակելու համար:

«Ուրախ ենք համագործակցություն սկսել ֆինտեխ առաջատար հարթակներից մեկի՝ Idram-ի հետ եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որով մենք կաջակցենք Idram-ին ոչ միայն թվային համակարգով, ալյեւ Կովկասի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներում ներդրումների բարելավման հարցում: Ներդրումային գործընկերության սահմանն ընդլայնելով՝ ավելի լայն հնարավորություն ենք ստանում ընդլայնել թվային վճարումների շուկան: Visa-ն հավատարիմ է նորարարություններին եւ թվային վճարումների զարգացմանը: Մենք հավատում ենք, որ սա եւս մեկ քայլ է առաջ՝ դեպի անկանխիկ տնտեսություն»,- նշել է Դիանա Կիգուրաձեն:

Դիանա Կիգուրաձեն


Նա լիահույս է, որ այս հուշագիրը նաեւ հնարավորություն կտա հանրությանն ավելի մոտեցնելու թվային վաճումների համակարգին:

Visa ընկերության ռազմավարական համագործակցությունների ղեկավար Եվգեն Լիսնյակն էլ նշել է, որ պատրաստ են Idram-ի հետ կիսել իրենց գիտելիքը, որպեսզի առավել ընկալելի լինի ամբողջ համակարգը՝ յուրաքանչյուր դետալով եւ մանրամասնությամբ. «Եթե այլ գործընկերները նույնպես հետաքրքրված կլինեն այս համագործակցությամբ, մենք պատրաստ ենք ընդլայնել այդ սահմանները եւ ներկայացնել Idram-ի արտադրանքը շուկայում: Այս համագործակցության մեջ մենք մեր ջանքերը կներդնենք, որպեսզի Idram-ի միջոցով առաջընթաց ապրի այս շուկան եւ տեղեկատվությունն ավելի հասանելի դառնա»:

Եվգեն Լիսնյակը


Idram ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը հավելել է, որ Idram-ն առաջին ընկերությունն է, որ նման փոխըմբռնման հուշագիր է ստորագրում Visa-ի հետ:

«Հատկանշական է, որ Idram-ը լինելով «made in Armenia» ընկերություն, Visa-ի հետ հուշագիր է ստորագրում՝ նոր շուկաներում իր տարատեսակ պրոդուկտները ներկայացնելու վերաբերյալ: Տարիների ընթացքում Idram-ի եւ Visa-ի հարաբերություններն ավելի սերտ են դարձել, ինչը թվերի տեսքով եթե ներկայացնենք, ապա վերջին երկու տարվա ընթացքում Idram-ի միջոցավ պատվիրվել է 100 հազարից ավելի Visa քարտ, 40 հազարից ավելի Visa Digital քարտ, Հայաստանում քարտից քարտ փոխանցումների մոտ 40%-ը եւս կատարվում է Idram-ի միջոցով: Կարծում եմ, որ այս հուշագիրը զարգացման նոր փուլ կլինի մեզ համար՝ դուրս գալու միջազգային շուկաներ»,- ասել է Գրիգորի Յոլյանը:
Դիտում՝ 20183
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai