ՀՀ բանկերը 2022թ. 1-ին եռամսյակում հաշվեկշռային ցուցանիշների աճ են գրանցել

22.04.2022 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՀՀ բանկեր #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2022թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 7.6%-ով, պարտավորությունները՝ 5.6 %-ով, կապիտալը՝ 20.4%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2022թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2022թ. առաջին եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 7.6%-ով՝ կազմելով 7 168.07 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է, որը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 10.2% աճ, ինչի արդյունքում բանկի ակտիվները կազմել են 1 113.65 մլրդ դրամ:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը՝ արձանագրելով 9.4% աճ եւ հասնելով 1 045.54 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 876.52 մլրդ դրամ (2021թ. համեմատ՝ 2.4% անկում), Ակբա բանկը՝ 553.36 մլրդ դրամ (12.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 418.55 մլրդ դրամ ( 10.3 % աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2022թ. առաջին եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 5.6%-ով՝ կազմելով 6 069.49 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2022թ. առաջին եռամսյակում աճել են 9%-ով՝ կազմելով 977.72 մլրդ դրամ:

Ըստ պարտավորությունների երկրորդը Արդշինբանկն է՝ 939.35 մլրդ դրամ ցուցանիշով (8.8% աճ): Նրանց հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 696.28 մլրդ դրամ (անկում 17.4%-ով), Ակբա բանկը՝ 462.17 մլրդ դրամ (9.5% աճ) եւ Ինեկոբանկը՝ 356.46 մլրդ դրամ (11.7% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 20.4%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 098.58 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է՝ 180.23 մլրդ դրամ ցուցանիշով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է շուրջ 224.4 %։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 135.93 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 19.4%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արդշինբանկը՝ 106.19 մլրդ դրամ (14.9% աճ), Ակբա բանկը՝ 91.18 մլրդ դրամ (27.7% աճ): Առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 62.09 մլրդ դրամի ցուցանիշ կապիտալի 2.8% աճով:

Նշենք, որ 2022թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 55.9%-ը, պարտավորությունների 56.5%-ը եւ կապիտալի 52.4%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 38177
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai