ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամփոփում. 2022թ. 1-ին եռամսյակ

22.04.2022 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #վերլություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2022թ. 1-ին եռամսյակի արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 22 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):



Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները` 2022 թ. 1-ին եռամսյակի համար:

Զուտ շահույթ

- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 30.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով ավել է քան 2021թ․ 1-ին եռամսյակի ընթացքում գրանցված արդյունքը։

- Բացի ՎՏԲ-Հայաստան Բանկից, բոլոր բանկերն արձանագրել են շահույթ նշված ժամանակահատվածի համար։ Երեք բանկեր (Ամերիաբանկ, Արդշինբանկ եւ Ինեկոբանկ) արձանագրել են Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի 50%-ը։

- Ամերիաբանկի շահույթը գրեթե կրկնապատկվել է եւ կազմել շուրջ 7.5 մլրդ ՀՀ դրամ։



Վարկային պորտֆել

- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 2.8%-ով։

- Առ 31.03.2022թ․ ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.139 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 58%-ը։

- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



- Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61%-ը:

- Ամերիաբանկի մասնաբաժինն ամենամեծն է՝ 17.2%:



Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ

- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում նվազել են 23 մլրդ ՀՀ դրամով, կամ 0.6%-ով։

- Առ 31.03.2022թ․ ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.848 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 63%-ը։



Պարտատոմսեր

- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը նվազել է 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում 4.4 մլրդ ՀՀ դրամով, կամ 1%-ով եւ կազմել 441 մլրդ ՀՀ դրամ։

- 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։



Ընդհանուր կապիտալ

- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 146 մլրդ ՀՀ դրամով, կամ 15.4% ու կազմել 1.099 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճը հիմնականում պայմանավորված է Հայբիզնեսբանկի կանոնադրական կապիտալի աճով, որն ավելացել է շուրջ 128 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի նոր բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի»-ն (75% բաժնեմաս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (25% բաժնեմաս)։

- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ գլխավոր պահուստը) աճել է 31 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%-ով՝ կազմելով  393 մլրդ ՀՀ դրամ։

- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են երկու բանկ՝ ընդհանուր գումարով 259.4 մլն ՀՀ դրամ (Հայէկոնոմբանկ՝ 220 մլն ՀՀ դրամ եւ Արդշինբանկ՝ 39.4 մլն ՀՀ դրամ)։

- Վերագնահատման պահուստները նվազել են 13.4 մլրդ ՀՀ դրամով, կամ 49%-ով։



2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. 9 ամիսների ժամանակահատվածի համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 59110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai