Ճախրող ռեստորան՝ Երեւանի երկնքում

23.03.2019 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Dine Sky ACE #Վիկտորյա Մաթեւոսյան
Վճարելով 20 000 դրամ՝ առաջիկայում կարելի է վայելել 1,5-ժամանոց էքստրեմալ ընթրիք՝ Երեւանի երկնքում։ «Ճախրող ռեստորանի»՝ երկար տարիներ խմորվող թեման իրականություն է դառնում։

Dine Sky-ի գաղափարն Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված ACE ընկերությանն է, որի հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Մաթեւոսյանը Banks.am-ին ներկայացել է ծրագրի որոշ մանրամասներ:

Ով, որտեղ, երբ

«Ճախրող ռեստորանի» կառուցման վայրը դեռ գաղտնի է պահվում, սակայն նրանից օգտվելու համար հստակ մշակված կանոնակարգ կա: Հղի կանայք եւ մինչեւ 120 սմ հասակի մարդիկ չեն կարող օգտվել ռեստորանից՝ հիմք ընդունելով անվտանգության կանոնները։

Dine Sky-ը միջազգային որակավորում եւ մի շարք արտասահմանյան ընկերությունների կողմից վկայականներ ստացած նախագիծ է։

«Սա կարուսել չէ. բոլոր մարդկային ռիսկերը գնահատված են, ուժգին քամիների դեպքում էլ կա հստակ պլան»,- ասում է ծրագրի ներկայացուցիչը:


Ակնկալվում է, որ նախագիծը ապրիլ ամսվա անակնկալն է լինելու. հստակ ժամկետները կապված են Երեւանի քաղաքապետարանի հետ տարվող բանակցություններից։

Հաջողության դեպքում՝ ձմեռային սեզոնի համար նախատեսված տարբերակը եւս կքննարկվի։

Պայմանները

Dine Sky-ը նախատեսված է 22 հոգու համար, սակայն պարտադիր չէ, որ բոլոր տեղերը լրանան՝ ռեստորանից օգտվելու հնարավորություն ստանալու համար։

Մեկ անձի համար նախատեսված 20 000 դրամ արժեքը ներառում է գլխավոր ուտեստի, աղցանի, աղանդերի եւ խմիչքների գինը, բացի ալկոհոլայինից:
 
Վիկտորյա Մաթեւոսյանի խոսքով՝ ռեստորանի մասին հավելյալ ինֆորմացիան շուտով հասանելի կլինի նաեւ պաշտոնական կայքի միջոցով, որը ներկայում պատրաստման փուլում է։


Նախագծի հայաստանյան ներկայացուցիչը հավաստիացնում է, որ ծրագրի վրա աշխատողների համար պարտաճանաչությունն առաջին տեղում է։ Հստակ ժամին ներկայանալիս ռեստորանից օգտվելու որեւէ խնդիր չի առաջանա։

Սպասելով հերթին

Հերթերում սպասող այցելուների համար Dine Sky-ը ժամանցի այլընտրանքային տարբերակ է մտածել։ Մինչ ռեստորանը 50 մետրից կիջնի՝ մյուս հյուրերին երկինք բարձրացնելու համար, սպասասրահում մարդիկ հնարավորություն կունենան անվճար թեյ ու սուրճ վայելել, ինչպես նաեւ՝ ծանոթանալ անվտանգության կանոններին:


Եթե ձեզ չսփոփի թեյն ու սուրճն, ապա բաց երկնքի ներքո կկարողանաք աթոռները դարձնել 360 աստիճան թեքության ու պառկած դիրքում վայելել ժամանցը։

Ի դեպ, նմանատիպ ռեստորան գործում է նաեւ Վրաստանում, սակայն Վիկտորյա Մաթեւոսյանը վստահեցնում է, որ հայաստանյան ճախրող ռեստորանի գնային առաջարկը մի քանի անգամ զիջում է վրացական տարբերակին:

Շուշանիկ Ասատրյան
Լուսանկարները՝ Dine Sky-ի ֆեյսբուքյան էջից
Դիտում՝ 10516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai