Evocabank-ը նոր գույներ է տալիս Երեւանին

12.06.2026 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank

Երեւանն ունի բազմաթիվ գեղեցիկ, բայց երբեմն աննկատ մնացած անկյուններ, որոնք շուտով բոլորովին նոր շունչ կստանան։ 


Evocabank-ը եւ Կենտրոն վարչական շրջանը կնքել են համագործակցության հուշագիր՝ միավորվելով Երեւանի հանրային տարածքները վերափոխելու եւ զարգացնելու համար։ 

Հուշագիրը ստորագրել են Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

«Ամեն ինչ սկսվել է Evocabank-ի 2026 թվականի օրացույցից։ Չորս տաղանդավոր արտիստ Ադամ Ադամյանը, Gandz Graffiti-ն, Gareggin-ը եւ Հարութը, դեռ 2025 թվականին Հայաստանի տարբեր վայրերից եւ տարվա եղանակներից ոգեշնչված, ստեղծեցին յուրօրինակ street art-ի կոնցեպտներ, որոնք էլ տեղ գտան Evoca-ի 2026 թվականի օրացույցում: 

Այսպիսով, օրացույցի յուրաքանչյուր էջ ներկայացնում է հատուկ արվեստային կոնցեպտներ, որոնք այսօր տեղափոխվում են Երեւանի փողոցներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Այս տարի մեր օրացույցը պարզապես ամիսների շարք չէր, այլ Երեւանը նորովի տեսնելու եւ հանրային տարածքները վերաիմաստավորելու տեսլական էր։ Ուզում ենք, որ Երեւանը լինի ավելի ոգեշնչող, արվեստով լի եւ մարդկանց միավորող քաղաք»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը:

«Երեւանը գույների քաղաք է, եւ նոր գույները նրան առանձնահատուկ են սազում։ Աշխարհի բազմաթիվ առաջատար քաղաքների փորձը ցույց է տալիս, որ street art-ը վաղուց արդեն դարձել է արդիական քաղաքային ճարտարապետության եւ մշակութային կյանքի կարեւոր բաղադրիչ։ Երեւանը եւս բացառություն չէ: Այս նախաձեռնության նպատակն է Երեւանին հաղորդել նոր շունչ, դարձնել այն էլ ավելի գունավոր, ժամանակակից եւ գրավիչ՝ վերածելով քաղաքի փողոցներն ու շենքերը բաց երկնքի տակ գտնվող արվեստի յուրահատուկ հարթակի»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:
Դիտում՝ 1903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW