Խաղալ սիրում են բոլորը՝ անկախ տարիքից ու խաղի ձեւաչափից: Պատճառը հոգեբանությունն է՝ արագ հաղթող զգալու ձգտում, սեփական լավ արդյունքի հավաստիացում, խրախուսանք: Մարդիկ, որոնք ստեղծում են խաղեր, դրանցում ներդնում են մարդու հոգեբանության վրա ազդող խաղային 10 մեխանիզմ, օրինակ՝ առողջ մրցակցություն, յուրաքանչյուր շրջափուլից հետո խրախուսանք, թեթեւ առաջադրանք, որից հետո քեզ միանգամից հաղթող ես զգում: Ժամանակակից աշխարհում մարքեթոլոգները հասկացել են, որ գրեթե ամեն ինչ մեր շուրջը հնարավոր է «խաղի» վերածել՝ այդպիսով մոտիվացնելով այս կամ այն աշխատանքը, դասը կամ նույնիսկ՝ տան մաքրությունն անել առավել հաճելի ու արագ: Վստահ եմ՝ ձեզ մոտ էլ է եղել, երբ ցանկացել եք ինչ-որ գործ արագ ավարտել եւ ինքներդ ձեզ համար ժամ եք սահմանել: Արդյունքում, երբ նշված ժամին կամ նույնիսկ՝ դրանից էլ շուտ հանձնել եք առաջադրանքը, օրվա մնացած մասն անցկացրել եք հաղթողի զգացողությամբ: Մարքեթինգում այս երեւույթն անուն ունի եւ կոչվում է «գեյմիֆիկացիա» (Gamification): Թիմեր ղեկավարող մարդիկ ամբողջ աշխարհում այն ակտիվ կիրառում են՝ իրենց աշխատակիցներին մոտիվացնելու, առավել ներգրավելու համար: Հունիսի 11-ին Երեւանում գեյմիֆիկացիայի թեմայով անցկացվել է Համաեվրոպական Executive MBA ծրագրի բաց դասախոսությունը, որպեսզի ծրագրով հետաքրքրվողները հնարավորություն ունենան տեսնել՝ ինչպես է կազմակերպվում կրթությունը եւ ինչպես են իրականացվում MBA դասերը:Executive MBA ծրագիրն առաջարկում է միաժամանակ ստանալ բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA բիզնես կրթություն՝ ապրելով եւ աշխատելով Երեւանում։ Միաժամանակ, ուսանողները կարող են ստանալ նաեւ երրորդ՝ CMI (Chartered Management Institute) 7-րդ մակարդակի մագիստրոսական դիպլոմ առաջնորդության բնագավառում: Banks.am-ը ներկա է եղել դասախոսությանը, զրուցել Executive MBA ծրագրի ղեկավարների եւ ուսանողների հետ: «Մասնագետները եւ ղեկավարները շարունակում են աշխատել իրենց վրա եւ ձգտում ստանալ լավագույն կրթությունը» Լիլիթ Շահզադեյան, Համաեվրոպական Executive MBA հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրենՈրոշել ենք անցկացնել բաց դասախոսություն, որպեսզի Executive MBA ծրագրով հետաքրքրվողներն առավել լավ պատկերացնեն՝ ինչ որակի կրթության մասին է խոսքը: Այժմ ընթանում է ծրագրի ընդունելության երկրորդ փուլը, որը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը: Այս ընթացքում դիմորդներին տրվում է մասնակի զեղչի հնարավորություն: Լիլիթ Շահզադեյանը Համաեվրոպական Executive MBA Dual Degree ծրագիրը հայաստանյան ուսանողների համար հասանելի է արդեն 10 տարի, եւ կարող ենք ասել՝շատ սիրված է եւ պահանջված: Ճիշտ են պնդումները, որ MBA կրթություն ունեցող եւ բարձր մակարդակի բիզնես կրթությամբ մասնագետների թվի աճը կարեւոր նշանակություն ունի թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների, եւ թե՛ երկրի ընդհանուր զարգացման համար եւ որքան շատ են MBA շրջանավարտները երկրում, այնքան լավ է երկրի համար: MBA կրթությունը զարգացնում է ռազմավարական մտածողությունը, վերլուծական կարողությունները եւ առաջնորդության հմտությունները։ Այն հնարավորություն է տալիս մասնագետներին ավելի լավ հասկանալ բիզնեսի տարբեր ոլորտները՝ ֆինանսներ, մարքեթինգ, կառավարման գործընթացներ։ Արդյունքում՝ մարդիկ դառնում են ավելի մրցունակ աշխատաշուկայում, ունենում են կարիերայի աճի ավելի մեծ հնարավորություններ, ինչպես նաեւ կարողանում են կայացնել հիմնավորված եւ արդյունավետ որոշումներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը նպաստում է նաեւ ընկերությունների արդյունավետության բարձրացմանը եւ տնտեսության ընդհանուր զարգացմանը։ Մենք փորձում ենք մշտապես կատարելագործել ծրագիրը՝ հենվելով հատկապես դրա առավելության՝ երկու դիպլոմ եւ անգլիական Յորքի համալսարանի գործնական ու ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի եվրոպական ավելի ակադեմիական կրթություն ստանալու հնարավորության վրա: Բացի այդ, առաջարկում ենք նաեւ CMI-ի (Chartered Management Institute) 7-րդ մակարդակի երրորդ մագիստրոսական դիպլոմ ՝ առաջնորդության բնագավառում: Սա շատ պահանջված միջազգային որակավորում է: Հայաստանում աշխատելու տարիների փորձը ցույց է տալիս՝ գործող մասնագետները շարունակում են աշխատել իրենց վրա, փնտրում եւ գտնում են լավագույն կրթությունը ստանալու ուղիներ, ինչն, իհարկե, չափազանց ողջունելի է: «Խենթ» հայ ուսանողները, գեյմիֆիկացիան եւ հաղթող լինելու ձգտումըՔրիս Լիասիդիս, Executive MBA ծրագրի գործառնական, վերապատրաստման եւ զարգացման գծով տնօրեն եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնեսի դպրոցի ռազմավարության, մարքեթինգի եւ գործառնական կառավարման դասախոս Հայ ուսանողները «խենթ» են ու շատ «հայկական» (ծիծաղում է – հեղ.): Սա ասում եմ, որովհետեւ իմանալով, որ ծննդյանս օրն է՝ ինձ համար անպայման տորթ են բերում: Եղել է՝ խոսքի մեջ նշել եմ, որ ինձ դուր է եկել այս կամ այն ուտեստն ու հաջորդ օրը նրանք ինձ համար լահմաջո կամ իշլի քյուֆթա են բերել, իհարկե, տնական՝ տատիկի պատրաստածը (ժպտում է – հեղ.): Եթե վերադառնանք կրթությանը, ապա հայ ուսանողները շատ խելացի են եւ նկատում եմ, որ տարեցտարի կատարելագործվում են: Նրանց մոտ սովորելու, ավելին անելու անհագ ձգտում կա: Քրիս Լիասիդիսը Այսօրվա բաց դասախոսության ընթացքում Executive MBA ծրագրի ներկա ուսանողների եւ դրանով հետաքրքրվողների հետ խոսելու ենք գեյմիֆիկացիայի մասին: Չնայած այն բավականին նոր հասկացություն է՝ արդեն իսկ կիրառվում է եւ կարող է կիրառվել մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում: Նույնիսկ՝ երեխաների դաստիարակության մեջ. մարդիկ սիրում են խաղալ, մրցել եւ այդ հատկանիշը կարելի է ներդնել ցանկացած միջավայրում: Այնպես որ, շատ կարեւոր է, որ այսօրվա մենեջերներն ունենան այս հմտությունն ու կարողանան «խաղի վերածել» տարբեր առաջադրանքներ՝ այսպիսով մոտիվացնելով աշխատակիցներին: Այսօր աշխարհի խոշորագույն ընկերությունների գրասենյակներում կարելի է հանդիպել գրատախտակների, որոնց վրա գրվում են մասնագետների անուններն ու յուրաքանչյուրն ունի իր գիծը՝ վրան նշում: Որեւէ առաջադրանք որակյալ կատարելու, նոր արդյունք գրանցելու դեպքում, աշխատակիցներն իրավունք ունեն իրենց նշումն առաջ տանել եւ արդյունքում «հաղթում է» նա, ով իր գծով առաջինը կհասնի «finish»-ին: Թվում է՝ փողկապներով լուրջ մարդիկ են, որոնք հազարավոր դոլարների աշխատավարձ են ստանում, բայց նրանք ներգրավվում են այս «խաղում» եւ երեխաների նման ամեն նոր օր մոտենում տախտակին իրենց նշումն առաջ տանելու համար: Սա մարդու էությունն է: Եվ, ինչն ամենակարեւորն է, ընկերություններում գեյմիֆիկացիայի արդյունքում լինում են հաղթողներ, բայց չեն լինում պարտվողներ, որովհետեւ պարտվելու դեպքում դու ոչինչ չես կորցնումս: «MBA կրթությունը նպաստում է ոչ միայն մասնագետի անհատական աճին, այլեւ՝ առավել արդյունավետ դարձնում ընկերությունը»Լիանա Մուրադյան, Համաեվրոպական Executive MBA ծրագրի ուսանողԱյս պահին աշխատում եմ խոշոր ընկերություններից մեկում՝ որպես նախագծերի ղեկավար: Այս կրթական ծրագրի մասին տեղեկացել եմ գործընկերներիցս, որոնք ավարտել են այն՝ ստանալով կարեւոր գիտելիք: Միշտ ցանկացել եմ ստանալ միջազգային կրթություն, ինչը, ցավոք, չի ստացվել համատեղել ընտանիքի, Հայաստանում ունեցածս բազմաթիվ պարտավորությունների հետ: Լիանա Մուրադյանը Համաեվրոպական Executive MBA ծրագրի առավելություններից մեկը հենց դասավանդման ճկունությունն է. լավագույն համալսարանների դասախոսներն իրենք են ժամանում Հայաստան եւ դասերն անցկացնում ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Մյուս կարեւոր չափանիշը, որի հիման վրա որոշեցի սովորել այս ծրագրով, կրթության խտությունն էր: Երկու տարում մենք անցնում ենք բազմաթիվ առարկաներ եւ ստանում միջազգային երկու խոշոր համալսարանների փորձ եւ գիտելիք: Ամփոփելով կրթությանս մեկ տարին՝ կարող եմ վստահ ասել՝ արդեն իսկ ստացել եմ գիտելիք եւ ձեռք բերել հմտություններ, որոնք ամեն օր կիրառում եմ իմ աշխատավայրում: Օրինակ՝ այսօր կարողանում եմ ֆինանսական վերլուծություններ կատարել, ինչը շատ արդյունավետ է նաեւ ընկերության համար: MBA կրթությունն իսկապես շատ կարեւոր է: Միջազգային ակադեմիական կրթությունը նպաստում է ոչ միայն անհատական մասնագիտական աճին, այլեւ՝ առավել արդյունավետ դարձնում ընկերությունը, որում աշխատում ես: Բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Dual Degree Executive MBA ծրագրին դիմելու համար կարող եք զանգահարել 093 909 349 հեռախոսահամարով:Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 524