2026 թվականի հունիսի 17-ին «Courtyard by Marriott Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ «Office Update Leasing. որտեղ նորարարական աշխատանքային միջավայրը հանդիպում է ճկուն ֆինանսավորմանը» թեմայով միջոցառումը: Այն համատեղ կազմակերպել էին «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, Nera Project-ը եւ Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA Armenia)։Նախաձեռնության նպատակն էր մեկ հարթակում ներկայացնել ժամանակակից աշխատանքային միջավայրերի ձեւավորման միտումները եւ լիզինգի միջոցով ֆինանսավորման հնարավորությունները՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բիզնեսները համատեղել նորարարական լուծումներն ու ֆինանսական ճկունությունը։Միջոցառումը բացվեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA Armenia) նախագահ Դիանա Սարումովայի ողջույնի խոսքով։ Նա կարեւորեց բիզնես համայնքի, ֆինանսական հատվածի եւ մասնագիտական կազմակերպությունների միջեւ համագործակցության դերը՝ ընդգծելով նման հարթակների նշանակությունը փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձեւավորման եւ բիզնեսների զարգացմանն ուղղված արդիական լուծումների տարածման գործում։ Դիանա Սարումովան Այնուհետեւ Nera Project-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Նուրիջանյանը ներկայացրեց ժամանակակից գրասենյակային միջավայրերի ձեւավորման միտումները, արդյունավետ օֆիսային տարածքների նախագծման սկզբունքները եւ միջազգային փորձը։ Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց այն լուծումներին, որոնք նպաստում են աշխատակիցների արտադրողականության բարձրացմանը, համագործակցության խթանմանը եւ կազմակերպությունների ընդհանուր արդյունավետության աճին։ Մարգարիտա Նուրիջանյանը «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ներկայացրեց լիզինգի միջոցով ֆինանսավորման առանձնահատկություններն ու հնարավորությունները՝ անդրադառնալով գրասենյակային կահույքի, տեխնոլոգիական սարքավորումների, IT ենթակառուցվածքների եւ այլ հիմնական միջոցների ձեռքբերման գործընթացում լիզինգի կիրառմանը։ Ներկայացման ընթացքում ընդգծվեց, որ լիզինգը բիզնեսներին հնարավորություն է տալիս իրականացնել անհրաժեշտ ներդրումները՝ առանց զգալի միանվագ կապիտալ ծախսերի, պահպանել շրջանառու միջոցների հասանելիությունը, արդյունավետ կառավարել դրամական հոսքերը եւ չհետաձգել զարգացման համար անհրաժեշտ ներդրումների իրականացումը։ Արսեն Բազիկյանը Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաեւ հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ինչպես լիզինգային ֆինանսավորման գործնական կիրառման, այնպես էլ ժամանակակից աշխատանքային միջավայրերի ձեւավորման հետ կապված հարցեր։Միջոցառումն ավարտվեց networking-ով, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ միմյանց գործունեությանը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները եւ փոխանակել մասնագիտական փորձ։««Office Update Leasing» նախաձեռնությունը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ժամանակակից եւ արդյունավետ աշխատանքային միջավայրի ձեւավորումը բիզնեսի զարգացման կարեւոր նախապայման է, իսկ լիզինգը՝ այդ ներդրումների իրականացման ճկուն, հասանելի եւ արդյունավետ ֆինանսավորման լուծում։Armenian Leasing Company-ն, Nera Project-ը եւ EBA Armenia-ն շարունակելու են համատեղ նախաձեռնություններով նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը, նորարարական լուծումների կիրառման ընդլայնմանը եւ լիզինգի՝ որպես բիզնեսի աճին աջակցող ֆինանսավորման գործիքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1465