Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է $100 միլիոնի անժամկետ պարտատոմսեր

19.06.2026 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամերիաբանկ #պարտատոմս

Ամերիաբանկն առաջին անգամ թողարկել եւ հաջողությամբ տեղաբաշխել է ընդհանուր $100 միլիոնի անժամկետ պարտատոմսեր: Պարտատոմսերը թողարկվել են երկու փուլով` փետրվարին եւ ապրիլին:


Բանկից հայտնել են, որ ռրկու թողարկման դեպքում էլ ամբողջ ծավալը սպառվել է նախատեսվածից շուտ, ինչը վկայում է արժեթղթի նկատմամբ բարձր պահանջարկի մասին:

Անժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ Ամերիաբանկը ձեւավորում է լրացուցիչ կապիտալի բուֆերներ՝ հետագա աճի հնարավորություններն իրացնելու եւ ռազմավարական նպատակներն իրականացնելու համար: Առաջին սերիայի անժամկետ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8.5% եկամտաբերությամբ, իսկ երկրորդինը` արդեն 8%` պայմանավորված պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկով։

«Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը հստակ վկայում է մեր վարկային պատմության եւ դիվերսիֆիկացված հաշվեկշռի կառավարման հանդեպ շուկայի վստահության մասին։ Այս գործարքի արդյունքում կապիտալի համարժեքության ցուցանիշների ամրապնդումը Բանկին ընձեռում է լրացուցիչ ճկունություն՝ մեր զարգացման հավակնոտ ծրագրերն իրականացնելու ու Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուի դիրքն ամրապնդելու համար»,- նշել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

Պարտատոմսերն այժմ հնարավոր է ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ 

Ամերիաբանկի անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի 1/28Ա որոշմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1341

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW