Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն բանկի կողմից

19.06.2026 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Ռայֆայզեն

Արտարժութային SWIFT փոխանցումների բարձր որակի, գործառնական կատարելության եւ միջազգային թղթակցային հարաբերություններում երկարամյա արդյունավետ համագործակցության համար Հայէկոնոմբանկն արժանացել է ավստրիական առաջատար «Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլ ԱԳ»-ի «Միջազգային փոխանցումների որակի գերազանցություն» հատուկ մրցանակին: 


«Միջազգային թղթակցային հարաբերությունների շարունակական կատարելագործումն ու թվային լուծումների ներդրումը թույլ են տալիս բանկին մշտապես ապահովել փոխանցումների բարձր որակ եւ համապատասխանություն: Մրցանակը, որը Ռայֆայզեն Բանկ Ինտերնեյշնլի կողմից շնորհվում է գործընկեր ֆինանսական կառույցներին, վկայում է Հայէկոնոմբանկում համապատասխան գործընթացների հստակ կազմակերպման եւ թիմի բարձր մասնագիտական պատրաստվածության մասին: 

Այն եւս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկում հաճախորդներին միջազգային լավագույն փորձառությունն առաջարկելու հանձնառության մասին: 

Կարեւորելով միջազգային փոխանցումների ոլորտում արձանագրված հաջողությունները՝ Հայէկոնոմբանկը լիահույս է, որ Ռայֆայզեն Բանկ Ինթերնեյշնլի հետ ամուր եւ վստահելի համագործակցությունն առաջիկայում եւս կշարունակի ընդլայլնվել նույն արդյունավետությամբ»,- ասվում է Հայէկոնոմբանկի հաղորդագրությունում։

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW