«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն $2 միլիոնի եւ €1 միլիոնի փոխառության պայմանագիր է կնքել բելգիական Ինկոֆին (Incofin) ընկերության հետ: Ինչպես նշել են ընկերությունում, ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը՝ վարկային եւ լիզինգային ծրագրերի ֆինանսավորմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերմանը, վերամշակման եւ ագրոբիզնեսի զարգացման ծրագրերին։ Նոր ֆինանսավորումը կնպաստի նաեւ կանաչ գյուղատնտեսության խթանմանը, ֆերմերային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը եւ մարզերում կայուն տնտեսական աճի ապահովմանը։Incofin-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է սոցիալական եւ բնապահպանական ազդեցություն ունեցող (ESG) ծրագրերի ֆինանսավորման ոլորտում։ Կազմակերպությունն աջակցում է ֆինանսական հաստատություններին՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության ընդլայնմանը եւ կայուն զարգացման նպատակների իրականացմանը։«Ֆարմ Կրեդիտ Արմենիան մշտապես ձգտում է բարելավել իր ծառայությունները եւ ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները գյուղական համայնքներում: Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Ֆարմ Կրեդիտը աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը եւ ապահովում մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիություն: Այս համագործակցությունը վկայում է կազմակերպության վստահելիության եւ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ֆարմ Կրեդիտն ունի 11 գրասենյակ, գլխամասային գրասենյակը գտնվում է Երեւանում եւ 10 մասնաճյուղ՝ մարզերում: Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ` վարկեր եւ լիզինգ: Ֆարմ Կրեդիտը ներկայում ունի ավելի քանի 3 մլրդ դրամ սեփական կապիտալ եւ 20.8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ակտիվներ: Tweet Դիտում՝ 1506