Հիպոթեկային շուկայի ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդել

07.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Հայոց աշխարհ"(Երեւան), 07.09.07.

Ամերիկյան եւ եվրոպական մի շարք երկրների հիպոթեկային շուկաներում արձանագրված ճգնաժամը Հայաստանի վրա առայժմ ազդեցություն չի գործել, սակայն եթե այդ գործընթացը երկարաձգվի, ապա ազդեցությունն անպայման կդրսեւորվի: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կանխատեսում արեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծության վարչության պետ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Թե ինչ տեսքով դա կդրսեւորվի, Դ.Սարգսյանը դժվարանում է այսօր ասել: Բայց կարծում է, որ այն կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, այդ թվում` ֆինանսական միջոցների արտահոսքի կամ անշարժ գույքի էժանացման ճանապարհով:
Հայաստանում բացասական ազդեցությունները կնկատվեն այն դեպքում, եթե ճգնաժամը շարունակվի երկու¬երեք տարի եւ տարածվի նաեւ մյուս, այսպես ասած, առողջ հիպոթեկային վարկերի պորտֆելի վրա: Առայժմ ճգնաժամն առկա է միայն վատ վարկային պատմություն ունեցող հաճախորդներին տրամադրված գումարների դեպքում:

Խոսելով Հայաստանի բանկային համակարգի մասին` Դ.Սարգսյանը նշեց, որ այն թեւակոխում է զարգացման երրորդ փուլ: Հաշվի առնելով, որ բանկերն արդեն գտնվում են ռիսկերի կառավարման որակապես շատ ավելի բարձր մակարդակում, քան նախորդ երկու փուլերում, Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարել մեղմացնել բանկերի գործունեությանը ներկայացվող պահանջները:

Առաջին փուլում նպատակը եղել է մասնավոր առեւտրային բանկերի ձեւավորումը, որը հիմնականում ավարտվել է 1990¬ական թվականների կեսերին, երբ Հայաստանում գործում էր 70¬ից ավելի բանկ: Այդ շրջանում բանկային վերահսկողության մակարդակը չափազանց թույլ էր կամ գրեթե չկար, որով եւ պայմանավորված ՙպայթեցին՚ բազմաթիվ բանկեր` հանգեցնելով խաբված ավանդատուների հսկայական բանակի առաջացման:

Զարգացման երկրորդ շրջանի նպատակն է եղել ձեւավորել այնպիսի բանկային համակարգ, որի գործունեությունը կհամապատասխանի ոլորտում ընդունված միջազգային չափանիշներին: Այդ շրջանում բանկային համակարգը, ըստ Դ.Սարգսյանի, անցավ, այսպես կոչված, ՙմաքրման՚ փուլ:

Երրորդ փուլում Կենտրոնական բանկը նպատակ ունի ավելացնել առեւտրային բանկերին ներկայացվող ֆինանսական միջնորդությունների ծավալը.
¬Խոսքը, մասնավորապես, վարկավորման ծավալների կտրուկ աճի եւ մատուցվող ծառայությունների մատչելիության ավելացման մասին է:

Այդ առումով ԿԲ¬ն նպատակահարմար է համարել մեղմացնել բանկերին ներկայացվող պահանջները, որովհետեւ ՙդա բերում է նրանց ծախսերի կրճատմանը՚: Այդպիսով ՙակնկալվում է, որ ծախսերի կրճատումն իր հերթին կբերի ե°ւ ֆինանսական միջնորդությունների, ե°ւ ծառայությունների մատչելիության աճի խթանում՚:

Դեռեւս տարեսկզբին ԿԲ¬ն որոշակի քայլեր է ձեռնարկել ընթացիկ իրացվելիության նորմատիվը մեղմացնելու ուղղությամբ, ինչը ՙթույլ է տվել բանկերին լրացուցիչ 27 մլրդ դրամ ուղղել վարկավորմանը՚: Առաջիկայում ուժի մեջ կմտնեն երկու այլ փաստաթղթերում կատարված փոփոխությունները, որոնք ՙթույլ կտան բանկերին լրացուցիչ առնվազն 35 մլրդ դրամ ուղղել վարկավորմանը՚:

Մեկ այլ փոփոխությամբ բանկերին հնարավորություն է տրվում այսուհետ Երեւանից դուրս իրականացնել, այսպես կոչված, վարկավորման շրջիկ գործունեություն: Այսինքն` հեռավոր բնակավայրերում նրանք կարող են տրամադրել վարկեր` առանց մասնաճյուղեր բացելու: Որոշակի մեղմացումներ են կատարվել նաեւ տարածքային մասնաճյուղերին ներկայացվող տեխնիկական պահանջների առումով, որոնք եւս, Դ.Սարգսյանի կարծիքով, թույլ կտան բանկերին նվազեցնել այս ոլորտում կատարվող ծախսերը:

Նշված միջոցառումներն այս տարի արդեն տվել են իրենց շոշափելի արդյունքը.
¬2007թ. անցած ութ ամիսներին բանկային համակարգում արձանագրվել է վարկավորման աննախադեպ աճ` 90 մլրդ դրամի չափով: Կենտրոնական բանկն ակնկալում է, որ վարկավորման աճի տեմպը տարվա ընթացքում կլինի մոտ 60 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բանկային համակարգի վերջին 10 տարվա պատմության մեջ:

Վերջին օրերի արդյունքներով, այս տարի իրականացված վարկավորման ծավալը կազմել է 102 տոկոս: Իհարկե, Դ.Սարգսյանը հակված չէ կարծելու, որ դա պայմանավորված է միայն կատարված մեղմացումներով: Այստեղ որոշակի դեր են խաղացել տնտեսական աճը եւ բնակչության եկամուտների ավելացումը: Սակայն, մյուս կողմից, ՙպետք է հաշվի առնել, որ այդ գործոնները եղել են նաեւ նախորդ մի քանի տարիներին, բայց վարկավորման ծավալներն այդպիսի բարձր աճ չեն արձանագրել՚:

Վարկավորման ակտիվացումը սակայն լուրջ ազդեցություն չի թողել տոկոսադրույքների վրա: Այս ընթացքում բանկային փողն էժանացել է միջին հաշվով ընդամենը 0,5 տոկոսով, որը սովորաբար արձանագրվում էր գրեթե բոլոր անցած տարիներին:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 5930
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai