Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2018թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (355), Արդշինբանկը (212) եւ էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (177): ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշատակումների քանակով առաջատար է թե՛ լրատվական կայքերում՝ 260 հրապարակում եւ թե՛ թերթերում՝ 85 հոդված: Հեռուստահիշատակումների քանակով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 20 ռեպորտաժ: Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 261 հիշատակում, երկրորդը Կոնվերս Բանկն է՝ 130 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 106 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը Կոնվերս Բանկն է՝ 83,3%, 130 դրական հիշատակում 156-ից: Երկրորդն այս ցուցանիշով Հայէկոնոմբանկն է՝ 81,5%, 44 դրական հիշատակում 54-ից, երրորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 73,5%, 261 դրական հիշատակում 355-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 41 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 130 հայկական կայքեր: Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2018թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 18338