ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները

04.04.2018 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor #մոնիտորինգ
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2018թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (413), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (211) եւ Կոնվերս Բանկը (150):


ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշատակումների քանակով առաջատար է թե՛ լրատվական կայքերում՝ 291 հրապարակում, թե՛ թերթերում՝ 104 հոդված, եւ թե՛ հեռուստատեսությամբ՝ 18 ռեպորտաժ:  

Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 234 հիշատակում, երկրորդը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 182 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 95 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է ՝ 86,3%, 182 դրական հիշատակում 211-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ինեկոբանկն է՝ 84,2%, 48 դրական հիշատակում 57-ից, երրորդը Արմսվիսբանկն է՝ 83,3%, 15 դրական հիշատակում 18-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 41 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 127 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2017թ. 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 26563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW