Western Union-ը թողարկել է թվային դրամապանակ եւ ստեյբլքոինով ապահովված պաշտպանված Visa վարկային քարտ: Stablecard-ն սպառողներին առաջարկում է միջոցներ ստանալու եւ դրանք USDPT-ով պահելու հարմար եղանակ: USDPT-ն Western Union-ի վերջերս թողարկված դոլարային ստեյբլքոինն է:Օգտատերերը կարող են ծախսել միջոցներն ամենուր, որտեղ ընդունվում է Visa-ն, իսկ USDPT-ն կարելի է փոխանակել ԱՄՆ դոլարի հետ 1:1 հարաբերակցությամբ, հաղորդում է Finextra-ն:«Միավորելով դոլարով ապահովված թվային ակտիվի կայունությունը Western Union-ի գլոբալ ցանցի եւ Visa-ի ընդունման ծածկույթի հետ՝ սպառողներին տրամադրում ենք միջոցներ պահելու, գումար փոխանցելու եւ տարբեր երկրներում դրանք ծախսելու նոր եղանակ», - ասել է Western Union-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեւին ՄաքԳրանահանը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4228