Paymentology-ն $175 միլիոնի ներդրում է ներգրավել

13.05.2026 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Գլոբալ թողարկող եւ պրոցեսոր Paymentology ընկերությունը $ 175 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել:


Paymentology-ի գնահատմամբ՝ չնայած որ վճարումների համաշխարհային շուկայի ծավալն այս տարի կհասնի $ 49 տրիլիոնի, քարտերի թողարկման ենթակառուցվածքների զգալի մասը դեռեւս սահմանափակված է հնացած համակարգերով։ Դա խոչընդոտում է նորարարությունները, նվազեցնում գործարքների մշակման արագությունը եւ վճարային ծառայություններից օգտվողների փորձառության որակը։

Ընկերությունը իր հաճախորդներին 68 երկրներում ապահովում է վճարումների իրական ժամանակում մշակում՝ թողարկողներին հնարավորություն տալով ավելի արագ գործարկել, հարմարեցնել եւ կառավարել քարտային ու թվային վճարային լուծումները տարբեր շուկաներում, հաղորդում է Finextra-ն։

2025 թվականին Paymentology-ի վաճառքներն աճել են 117 տոկոսով, իսկ գործարքների ծավալը՝ 65 տոկոսով։ Աճը պայմանավորված է բարձր պահանջարկով թվային բանկերի, ներկառուցված ֆինանսական ծառայությունների մատակարարների եւ կորպորատիվ ծախսերի կառավարման հարթակների կողմից։

Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության գործունեության ընդլայնմանը այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են վարկավորումը, ստեյբլքոինները, տոկենիզացիան եւ արհեստական բանականության վրա հիմնված ծառայությունները։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW