Անգլիայի Բանկը առկախել է Revolut-ին ամբողջական լիցենզիայի տրամադրումը

15.10.2025 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Անգլիայի բանկը առկախել է Revolut-ի ամբողջական բանկային լիցենզիայի տրամադրումը։

Կարգավորող մարմինը բացատրել է դա ընկերության միջազգային գործունեության արագ աճով պայմանավորված ռիսկերով, գրում է Financial Times-ը։

Revolut-ն այժմ 65 միլիոն հաճախորդ ունի մոտ 40 երկրում։ Սեպտեմբերին ընկերությունը հայտարարել է եւս 30 երկրների շուկաներ մուտք գործելու եւ հինգ տարվա ընթացքում իր հաճախորդների բազան մինչեւ 100 միլիոն հասցնելու ծրագրերի մասին։

Financial Times-ը հաղորդում է, որ Անգլիայի Բանկի ներկայացուցիչները Revolut-ից երաշխիքներ են պահանջում առ այն, որ այն կստեղծի ռիսկերի կառավարման ենթակառուցվածք, որը կհամապատասխանի «միջազգային ընդլայնման հավակնոտ  ծրագրերին»։

Revolut-ը Մեծ Բրիտանիայում սահմանափակ բանկային լիցենզիա է ստացել 2024 թվականի հուլիսին՝ կարգավորող մարմինների հետ երեք տարի տեւած պայքարից հետո։ Ամբողջական բանկային լիցենզիան թույլ կտա ընկերությանը մուտք գործել Մեծ Բրիտանիայի վարկային շուկա, որտեղ այն կարող է «օգտագործել իր հաճախորդների զգալի ավանդները»։

Սեպտեմբերին The Times-ը հաղորդել էր, որ Revolut-ը քննարկում է Նյու Յորքի եւ Լոնդոնի ֆոնդային բորսաներում կրկնակի IPO-ի հնարավորությունը: Թերթի տվյալներով՝ Revolut-ը կարող է բորսաներ դուրս գալ $75 միլիարդ գնահատմամբ:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9090

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW