Revolut-ը մինչեւ տարեվերջ իր վճարային հարթակը կգործարկի Հնդկաստանում՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը 20 միլիոն հաճախորդ ներգրավել։Ինչպես հաղորդում է Finextra-ն՝ Revolut-ը շուտով հնարավորություն կտա Հնդկաստանի իր սպասման ցուցակում գտնվող 350,000 հաճախորդներին կատարել ներքին եւ միջազգային վճարումներ Visa-ի եւ ազգային վճարային համակարգի՝ Unified Payments Interface-ի միջոցով։Revolut-ը ներդրել է ավելի քան 40 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ապահովելու Հնդկաստանի կողմից 2018 թվականին ներդրված տվյալների պահպանման կանոններին համապատասխանությունը։ Այս կանոնների համաձայն՝ վճարային օպերատորները պարտավոր են պահպանել գործարքների տվյալները բացառապես երկրի ներսում։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 7423