Wildberries-ն ուժեղացնում է ֆինտեխ ուղղությունը

04.08.2025 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Wildberries #Գեորգի Գորշկով #ֆինտեխ
ՎՏԲ-ի վարչության նախկին փոխնախագահ Գեորգի Գորշկովը կդառնա Wildberries բանկի վարչության նախագահ, որը Wildberries & Russ միավորված ընկերության կազմում գործող ֆինտեխ կառույց է։

Ինչպես հաղորդում է RB.ru-ն, այս մասին տեղեկատվությունը հաստատել է ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Կիմը։ Այժմ Գորշկովի թեկնածությունը ներկայացվել է Կենտրոնական բանկի հաստատմանը, եւ համաձայնություն ստանալուց հետո նա պաշտոնապես կստանձնի պաշտոնը։

Ֆորմալ առումով Գորշկովն արդեն միացել է ընկերությանը. հուլիսի 14-ին նա նշանակվել էր խմբի ֆինտեխ ուղղության ղեկավար, որի կազմի մեջ է մտնում նաեւ բանկը։ Այդ պահից սկսած՝ նա վերահսկում է Ռուսաստանում եւ ներկայության այլ երկրներում մարկետփլեյսի օգտատերերի համար ֆինանսական ծառայությունների գործարկումն ու զարգացումը։

Wildberries բանկի համար Գորշկովի նշանակումը ոչ միայն կադրային համալրում է, այլեւ ռազմավարական քայլ։ Իր նոր պաշտոնում նա պատասխանատու կլինի ֆինտեխ ոլորտում երկարաժամկետ ռազմավարության ձեւավորման, բանկային պրոդուկտների զարգացման եւ հարմարավետ ֆինանսական ծառայությունների ստեղծման համար։ Խոսքը գնում է Wildberries էկոհամակարգի շրջանակում հաճախորդների փորձի լայնածավալ վերափոխման մասին, որտեղ ուշադրության կենտրոնում կլինեն ներքին վճարային լուծումները, միկրովարկային հնարավորությունները եւ այլն։

WB ապրանքանիշի ներքո բանկը գոյություն ունի 2021 թվականից։ Այն ժամանակ Տատյանա Կիմը ձեռք բերեց Standard Credit-ի 100% բաժնետոմսերը եւ հայտարարեց Wildberries բանկի վերափոխման մասին։ 2023 թվականին ընկերությունը հայտարարեց, որ ֆինտեխի զարգացումը կդառնա իր առաջնահերթություններից մեկը առաջիկա տարիների համար։ Սեփական բանկը պետք է օգնի ուժեղացնել վճարային ենթակառուցվածքը, բարելավել հաճախորդների փորձը եւ հարթակն ավելի հարմար դարձնել ինչպես գնումների սիրահարների, այնպես էլ բիզնես գործընկերների համար։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW