Հնդկական iGCB-ն ընդլայնում է ներկայությունը Մերձավոր Արեւելքում

20.06.2025 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
First Abu Dhabi Bank (FAB)-ը համաձայնագիր է կնքել հնդկական Intellect Global Consumer Banking (iGCB) ընկերության հետ՝ պարտքերի գանձման եւ կառավարման համակարգերի արդիականացման վերաբերյալ:

Հնդկական ընկերությունը հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա բանկին հինգ տարվա ընթացքում ամբողջությամբ ավտոմատացնել պարտքերի գանձման գործառույթները:

Ինտեգրումը թույլ կտա FAB-ի ենթակառուցվածքում միմյանց կապել 10-ից ավելի ենթահամակարգեր՝ ապահովելով բանկի ամբողջ վարկային պորտֆելի տվյալների տեսանելիությունը իրական ժամանակում:

FAB-ի հետ համաձայնգրով iGCB-ն ընդլայնել է ներկայությունը Մերձավոր Արեւելքում. ընկերությունը վերջերս պայմանագրեր է կնքել Jordan Kuwait Bank-ի, Ֆուջեյրայի Ազգային բանկի եւ Քուվեյտի Boubyan բանկի հետ:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW