Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ոլորտում ներդրումները եռապատկվել են

07.08.2024 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
2024 թվականի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայում ֆինտեխ ոլորտում կատարված ներդրումների ծավալը գրեթե եռապատկվել է։

KPMG-ի զեկույցի համաձայն՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայի ֆինտեխ ոլորտում ներդրվել է $7,3 միլիարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի $2,5 միլիարդի համեմատ:

Միեւնույն ժամանակ, EMEA տարածաշրջանում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) գրանցվել է ֆինտեխ ոլորտում ներդրումների էական անկում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրանց ծավալը կազմել է $11,4 մլրդ՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակի $19,1 մլրդ համեմատ։

KPMG UK ֆինտեխ ոլորտի ղեկավար Հաննա Դոբսոնը նշել է.

«Հույսեր կան, որ ֆինտեխ ոլորտում ներդրումները կսկսեն վերականգնվել այս տարեվերջին եւ հաջորդ տարվա սկզբին: Մենք ակնկալում ենք հետաքրքրության աճ արհեստական բանականության ոլորտում ներդրումների եւ ֆինտեխում դրա օգտագործման նկատմամբ: Կարգավորումը մնում է ԵՄ-ում առանցքային ուղղությունը, հատկապես կրիպտո եւ թվային ակտիվների վերաբերյալ, քանի որ բիզնես համայնքը սպասում է ԵՄ-ի Markets in Crypto Assets (MiCA) նոր կարգավորմանը, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերին»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW