Moody's-ը գործարկել է AI համակարգ կոմերցիոն անշարժ գույքի ռիսկերի կառավարման համար
17.07.2024 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ website-files.com

Վաղ նախազգուշացման նոր համակարգը օգտագործում է գեներատիվ արհեստական բանականությունը (GenAI) իրական ժամանակում ծանուցումներ ուղարկելու եւ ռիսկերը գնահատելու համար:
Moody's-ը ցանկանում է հեշտացնել աշխատանքային գործընթացները եւ բարելավել որոշումների կայացումը վարկատուների, ակտիվների կառավարիչների, ներդրումային մենեջերների եւ ապահովագրողների համար:
Վաղ նախազգուշացման համակարգը վերլուծելու է նորությունների վերնագրերը եւ հաճախորդներին ծանուցելու է այն տեղեկատվությունը, որոնք կարող է ազդել նրանց պորտֆելների վրա:
Համակարգը մեկտեղում է հաճախորդների տվյալները Moody's-ի տվյալների ընդարձակ հավաքածուների հետ՝ արագ սթրես-թեստեր անցկացնելու եւ հնարավոր ռիսկերը բացահայտելու համար: Համակարգը նաեւ ծանուցումներ է գեներացնում, երբ առեւտրային անշարժ գույքի վերաբերյալ Moody's-ի տվյալներում փոփոխություններ են լինում, օրինակ, հրապարակվում են գույքի նոր ցուցակներ կամ փոփոխություններ են լինում վարձակալների վարկային պրոֆիլներում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: