Bank of America-ն վարկային գիծ է բացել բրիտանական ֆինտեխի համար

02.07.2024 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Bank of America #Simply Asset Finance
Bank of America-ն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում մասնագիտացող Simply Asset Finance ֆինտեխ ընկերությանը մինչեւ $120 միլիոնի վարկային գիծ է հատկացրել:

Finextra.com-ի փոխանցմամբ՝ վարկի սկզբնական գումարը կազմում է $60 միլիոն։

Լոնդոնում գործող ֆինտեխ ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին: Նրա թվային հարթակի միջոցով ավելի քան 1,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ է տրամադրել Մեծ Բրիտանիայում գործող ավելի քան 7400 փոքր ձեռնարկություններին:

«Մենք ստեղծել ենք թվային ուղի դեպի ֆինանսներ մեր առաջադեմ տեխնոլոգիայով՝ զուգակցված մեր փորձագետների թիմի հետ, ինչը մեզ առանձնացնում է մյուսներից»,- ասել է Simply Asset Finance-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ստեֆան Վոլվարտը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW