HSBC-ն ձեռնոց է նետում Revolut-ին եւ Wise-ին

03.01.2024 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#HSBC #Revolut #Wise
HSBC Holdings-ը գործարկում է միջազգային վճարումների Zing հավելվածը՝ նպատակ ունենալով «ձեռնոց նետել» Revolut եւ Wise ֆինտեխ հսկաների գերակայությանը:

Այս քայլի նպատակը արժույթի փոխանակման մատչելի ծառայությունների շահութաբեր շուկա ներթափանցելն է, գրում է Bloomberg-ը։

HSBC-ն մտադիր է տիրանալ աճող շուկայի մի հատվածին՝ սկսելով Մեծ Բրիտանիայից եւ այնուհետեւ ընդլայնվելով դեպի այլ եվրոպական շուկաներ:

Հավելվածը շուտով հասանելի կլինի App Store-ում եւ Google Play-ում։

«Zing-ը գլոբալ հավակնություններ ունի։ Մենք մտադիր ենք հաստատվել որպես միջազգային վճարումների գլոբալ հարթակ, ինչը լիովին համապատասխանում է HSBC-ի միջազգային վճարումների ռազմավարությանը: Շատ շուտով դուք մեզ կտեսնեք Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ ԵՄ շուկաներում», - ասել է HSBC գլոբալ բարեկեցության եւ անձնական բանկինգի ստորաբաժանման գործադիր տնօրեն Նունու Մաթոսը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 13637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW