Հրապարակվել է ռուսաստանյան ֆինտեխ շուկայի նոր ինտերակտիվ քարտեզը
02.11.2023 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


Այն ավանդաբար ներառում է ընկերություններ, որոնք ստեղծում են տեխնոլոգիական պրոդուկտներ անձնական ֆինանսների կառավարման համար, ինչպես նաեւ ֆինտեխ լուծումներ՝ ուղղված բիզնեսին եւ բանկերին:
Նշվում է, որ արեւմտյան պատժամիջոցները եւ դրանց հաջորդող սահմանափակումները, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների հեռանալը Ռուսաստանից փոխել են սովորական ընթացքը. խաղացողները ստիպված էին շտապ վերանայել իրենց ռազմավարությունը եւ նոր լուծումներ փնտրել:
Ըստ պարբերականի՝ ներկայիս դժվարությունները սպասելիորեն բարդացրել են ռուսաստանյան ֆինտեխի զարգացումը, բայց, միաժամանակ, նպաստել են դրա աճին. 2022 թվականին 2021 թվականի համեմատ այն աճել է 32,71%-ով եւ կազմել 138,88 մլրդ ռուբլի։
Քարտեզը ներառում է չորս մեծ բաժին՝ «Անձնական ֆինանսներ», «Լուծումներ բիզնեսի համար», «Լուծումներ բանկերի համար» եւ «Ֆինտեխ ստարտափների հետ աշխատող կազմակերպություններ»:
Նոր քարտեզում ընդգրկված է մոտ 300 ընկերություն. սա Ռուսաստանի ֆինանսական տեխնոլոգիաների խաղացողների ամենամանրամասն քարտեզն է նախագծի յոթամյա պատմության ընթացքում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: