Հարավկորեական Hyundai Motor ավտոարտադրողը գործարկել է համակարգ, որը հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ում երթեւեկող վարորդներին վճարել գնումների դիմաց ավտոմեքենայում տեղադրված սենսորային էկրանի միջոցով՝ օգտագործելով վարկային քարտի անվտանգ պահպանվող տվյալները:Finextra.cօm-ի փոխանցմամբ՝ Hyundai Pay մեկնարկային ծառայությունը գործարկելու համար ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել Parkopedia-ի հետ, ինչը թույլ կտա վարորդներին գտնել ու ամրագրել կայանատեղի, ինչպես նաեւ վճարել կայանման համար 6000 վայրերում՝ կատարելով այս ամենն անմիջապես ավտոմեքենայի սրահից՝ նախնական կարգավորումից հետո:Համակարգը կգործարկվի 2024 թվականի Hyundai Kona բոլորովին նոր մոդելի հետ մեկտեղ, եւս 9 մոդել կստանա համակարգը մոդելային նոր տարվա մեկնարկից կամ անլար թարմացումներից հետո: «Hyundai Pay էլեկտրոնային առեւտրի լայնածավալ հարթակի միջոցով մենք կարող ենք բարձրացնել մեր հաճախորդների հարմարավետությունը եւ ընդլայնել նրանց համար թվային հասանելիությունը՝ լուծելով ամենօրյա խնդիրները, օրինակ՝ կայանատեղի գտնելն ու դրա դիմաց վճարելը: Դա կարելի է անել ավելի հեշտ, արագ ու անվտանգ՝ ավտոմեքենայում ինտեգրված մեր տեխնոլոգիաների եւ ապահով տրանզակցիաների միջոցով»,- նշել է Hyundai Motor North America-ի պրոդուկտների պլանավորման եւ շարժունակության ռազմավարության գծով փոխնախագահ Օլաբիսի Բոյլը: 10.11.2021 | 11:52 Visa-ն Mercedes-ի վարորդներին ավտոմեքենայից վճարելու նոր լուծում է առաջարկում Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականին Daimler Mobility-ի եւ Visa-ի միջեւ նոր գլոբալ տեխնոլոգիական համագործակցության արդյունքում Daimler-ը Mercedes-Benz-ի վարորդներին առաջարկել էր վճարումներ կատարել անմիջապես ավտոմեքենայից:Նշվում էր, որ 2022 թվականի գարնանից Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում Mercedes-Benz-ի վարորդները կկարողանան վճարումներ կատարել՝ օգտագործելով մեքենայում տեղադրված մատնահետքի սենսորը: Գնումները հնարավոր կլինի կատարել անմիջապես ավտոմեքենայի գլխամասային պանելի կամ MBUX-ի (Mercedes-Benz User Experience) միջոցով: Ակնկալվում էր, որ նորամուծությունը հետագայում հասանելի կլինի ողջ Եվրոպայում եւ գլոբալ այլ շուկաներում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 13075