Visa-ն Mercedes-ի վարորդներին ավտոմեքենայից վճարելու նոր լուծում է առաջարկում

10.11.2021 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Daimler Mobility #Mercedes-Benz
Daimler Mobility-ի եւ Visa-ի միջեւ նոր գլոբալ տեխնոլոգիական համագործակցության արդյունքում Daimler-ը Mercedes-Benz-ի վարորդներին կառաջարկի վճարումներ կատարել անմիջապես ավտոմեքենայից:

Սա նշանակում է, որ գաղտնաբառերի մուտքագրումը կամ վճարումների նույնականացման համար շարժական սարքերը շուտով կմնան անցյալում, քանի որ ավտոմեքենան ինքնին դառնում է կենսաչափական հնարավորություն ունեցող վճարային սարք՝ շնորհիվ Visa-ի պատվիրակված նույնականացման (Delegated Authentication) տեխնոլոգիայի:

2022 թվականի գարնանից Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում Mercedes-Benz-ի վարորդները կկարողանան վճարումներ կատարել՝ օգտագործելով մեքենայում տեղադրված մատնահետքի սենսորը: Գնումները հնարավոր կլինի կատարել անմիջապես ավտոմեքենայի գլխամասային պանելի կամ MBUX-ի (Mercedes-Benz User Experience) միջոցով: Ակնկալվում է, որ նորամուծությունը հետագայում հասանելի կլինի ողջ Եվրոպայում եւ գլոբալ այլ շուկաներում:

Ավտոմեքենայից գնումներ կատարելը դարձել է մեծահարուստ հաճախորդների փորձի անբաժանելի մասը: Օրինակ, Daimler Mobility-ի գլոբալ վճարային հարթակը, որը կոչվում է Mercedes pay, հաճախորդներին հնարավորություն է տալիս ապրանքներ եւ ծառայություններ գնել անմիջապես իրենց մեքենայում, ինչպես նաեւ վճարել բենզինի եւ կայանման համար:

«Մենք ոգեւորված ենք մեր գործընկեր Daimler Mobility-ի հետ համատեղ առաջին անգամ կյանքի կոչել ավտոմեքենայից վճարումների համար նախատեսված այս լուծումը: Հատկանշական է, որ թե հաջող փորձարկումը, թե սկզբնական մեկնարկը տեղի են ունենում Եվրոպայում, որը վճարումների եւ ավտոմոբիլային նորարարության առաջատար կենտրոնն է աշխարհում: Սա հզոր օրինակ է, թե ինչպես են թվային վճարումների համաշխարհային առաջատարն ու ավտոմեքենաներ արտադրողը կարողանում համատեղել իրենց տեխնոլոգիաները՝ ստեղծելով ավտոմոբիլային ոլորտի հաջորդ սերնդի խելացի լուծումներ եւ ապահովելով վարորդին ու ուղեւորներին ավտոմեքենայից գնումներ կատարելու բոլորովին նոր փորձով»,- նշել է Եվրոպայում Visa-ի գործադիր տնօրենի տեղակալ եւ եվրոպական շուկաների ղեկավար Էնթոնի Քեհիլը։

«Mercedes pay-ն ավտոմեքենայից վճարումներ կատարելու մեր փորձագիտական կենտրոնն է, որի միջոցով մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում առաջարկում ենք թվային ծառայություններ՝ ամբողջությամբ ինտեգրված Mercedes-Benz-ի էկոհամակարգում: Համագործակցելով Visa-ի հետ՝ Daimler-ը նպատակ ունի առաջարկել վճարումներ ավտոմեքենայից, որոնք ապահով են եւ համապատասխանում են երկգործոն նույնականացման պահանջներին: Չկա ավելի հարմար բան, քան մատնահետքի օգնությամբ վճարում կատարելը։ Մեծահարուստ հաճախորդների փորձը, իհարկե, ներառում է անվտանգության գործոնը, եւ մենք դա իրականացնում ենք ավտոմեքենայից կատարվող վճարումների միջոցով: Մենք մեր հաճախորդների անվտանգությունն ապահովում ենք ոչ միայն ավտոմեքենա վարելիս, այլ նաեւ վճարելիս»,- իր հերթին ասել է Daimler Mobility-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆրանց Ռայները։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 21525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW