Apple-ը գործարկել է Pay Later ծառայությունը, որը թույլ է տալիս գնումներ կատարել ապառիկ: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։Pay Later-ի գործարկման մասին հայտարարվել էր դեռեւս անցած տարի Մշակողների համաշխարհային համաժողովում (WWDC)․ ի սկզբանե ենթադրվում էր, որ ծառայությունը հասանելի կդառնա iOS 16-ի հետ միաժամանակ (թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերին): Սակայն ավելի ուշ Apple-ը հայտարարեց, որ հետաձգում է գործարկումը տեխնիկական դժվարությունների պատճառով:Pay Later-ը թույլ է տալիս օգտատերերին գնումների վրա ծախսել $50-ից մինչեւ $1000, բայց վճարել դրանց համար ավելի ուշ. այս գումարը կարող է մարվել չորս վճարումներով վեց շաբաթվա ընթացքում՝ առանց լրացուցիչ տույժերի կամ տոկոսների: Երբ կգա վճարում կատարելու ժամանակը, ծառայությունը ծանուցում կուղարկի։ Pay Later-ը հասանելի է Apple Wallet հավելվածում՝ iPhone (սկսած iOS 16.4-ից) եւ iPad (սկսած iPadOS 16.4-ից) սարքերի վրա եւ առայժմ միայն ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, դեռ ոչ բոլորը կկարողանան օգտվել Pay Later-ից. մինչ այժմ միայն «պատահականության սկզբունքով ընտրված» որոշ օգտատերեր են հասանելիություն ստացել ծառայությանը, հայտարարել են ընկերությունում:Ինչպես նշում է The Verge-ը, սա Apple-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընկերությունն ինքնուրույն կզբաղվի հարցի ֆինանսական կողմով. գործարքները կանցնեն Apple-ի նոր դուստր ձեռնարկության՝ Apple Financing LLC-ի միջոցով:Apple-ը տեղեկացրել է, որ Pay Later-ով կատարված գնումները չեն ազդի օգտատերերի վարկային պատմության վրա, սակայն, ինչպես պարզել է The Verge-ը, Pay Later-ի միջոցով կատարված գործարքների պատմությունը կարող է փոխանցվել վարկային բյուրոներ։ 07.08.2022 | 11:09 BNPL ծառայություն․ բացելով փակագծերը Ընկերության անցումը «գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) մոդելի կարող է խթանել Apple-ի՝ ծառայությունների ոլորտում բիզնեսի հետագա զարգացումը, գրում է Yahoo Finance-ը։ Ծառայությունները, որոնք Apple-ի եկամուտների երկրորդ խոշոր աղբյուրն են, 2022 թվականին ընկերությանը $78,1 միլիարդ եկամուտ են ապահովել՝ ընդհանուր $394,3 միլիարդից: Իսկ IPhone-ը, լինելով ընկերության եկամուտների առաջին ամենամեծ աղբյուրը, նույն տարում $205,4 միլիարդ հասույթ է ապահովել:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 39810