2021 թվականին BNPL (buy now, pay later, «գնիր հիմա, վճարիր հետո») ծառայությունների միջոցով գնումների համաշխարհային ծավալը կազմել է $100 միլիարդ, իսկ վճարման այս եղանակն առավել տարածված է Եվրոպայում, գրում է VC.ru-ն։Եվրոպական երկրներում մանրածախ առեւտրով զբաղվողների մեկ հինգերորդ մասն առաջարկում է BNPL-ի այս կամ այն ձեւը: Գերմանիայում, օրինակ, սպառողների կեսը, ովքեր գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այս ծառայությունը, արդեն օգտվել են դրանից: Մեծ Բրիտանիայում £100-ից £4-ը ծախսվում է BNPL-ի միջոցով:BNPL-ով կատարվող յուրաքանչյուր գործարքում ներգրավված է երեք խաղացող՝ գնորդը, վաճառողը եւ BNPL ընկերությունը:Հաճախորդները, բնականաբար, օգուտ են քաղում՝ իրենց գնումները բաժանելով շաբաթական կամ ամսական վճարումների վրա (սովորաբար ցածր տոկոսադրույքով, կամ էլ՝ ընդհանրապես անտոկոս), իսկ վաճառողները մեծացնում են իրենց վաճառքները՝ ավելի շատ իրական հաճախորդների եւ ավելի քիչ չօգտագործված զամբյուղների հաշվին: Իսկ ի՞նչ են ստանում BNPL ընկերությունները: Բնականաբար, յուրաքանչյուր գնումից ստացված եկամտի համեստ տոկոսը:Վերջին տվյալները վկայում են, որ հաճախորդները 55%-ով ավելի շատ են ծախսում, երբ BNPL-ը հասանելի է: Սպառողների համար օգուտը կայանում է ոչ միայն նրանում, որ նրանք հնարավորություն են ստանում ապրանքների դիմաց վճարել մասերով, այլ նաեւ նրանում, որ կարող են անել դա առանց բարձր տոկոսադրույքներով գործիքներին դիմելու, ինչպիսին է, օրինակ, վարկային քարտը:Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ երկու ամսում կարելի է գնել 150 զույգ նոր կոշիկ, հետո մտածել՝ ինչպես վճարել դրանց դիմաց։ Սա չի բխում ոչ վաճառողների, ոչ էլ BNPL ընկերությունների շահերից: Հետեւաբար, BNPL ընկերությունների մեծ մասն ունեն.- Զամբյուղի արժեքի սահմանաչափ անտոկոս վարկավորման համար,- Անհատականացված ամսական վարկային սահմանաչափ յուրաքանչյուր հաճախորդի համար:2020 թվականը BNPL ստարտափների համար ռեկորդային էր ներդրումների ներգրավման առումով․ ամբողջ աշխարհում այս ընկերությունները ներգրավել են $1,5 միլիարդ, որից շուրջ 1,2 միլիարդը բաժին է հասել եվրոպական ստարտափներին։ Սակայն սա ոչինչ է՝ համեմատած վերջերս շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի կողմից ներգրավված $1 միլիարդի հետ, կամ այն փաստի հետ, որ եվրոպական BNPL ստարտափները միայն վերջին 2 ամսվա ընթացքում ստացել են €900 միլիոնի ներդրումներ: Ավելին, ըստ Kaleido Intelligence-ի վերջին վերլուծության, եվրոպական BNPL շուկան մինչեւ 2025 թվականը կաճի մինչեւ €300 միլիարդ (սա էլեկտրոնային առեւտրի շուկայի մոտ 30%-ն է): 03.07.2022 | 01:06 Bloomberg․ Klarna ֆինտեխ ստարտափի գնահատումը կարող է նվազել մոտ 8 անգամ Թեեւ BNPL մոդելն ունի շատ դրական կողմեր, այն նաեւ պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ, որպեսզի վայելի մասսայական պահանջարկ եւ/կամ ունենա լիարժեք գերակայություն:Առաջին խնդիրը կարգավորումն է։ Առնվազն ԵՄ մակարդակում այն չի կարգավորվում, այլ գտնվում է Թվային միասնական շուկայի ռազմավարության եւ Վճարային ծառայությունների մասին դիրեկտիվի ներքո: Պարզ ասած, սա նշանակում է, որ BNPL ստարտափները չեն համարվում American Express-ի նման վարկային ընկերություններ, այլ էլեկտրոնային վճարումների ընկերություններ են՝ այստեղից բխող բոլոր ազատություններով: Բայց, կարծես թե, այս վիճակը շուտով կփոխվի, քանի որ Klarna-ն դարձել է մեծ, շատ մեծ ընկերություն, եւ այս հանգամանքը չի կարող անտեսվել կարգավորիչ մարմինների կողմից:BNPL-ը բախվում է բազմաթիվ այլ խնդիրների, որոնցից մեկն այն է, որ հաճախորդները կարող են գերազանցել իրենց ֆինանսական հնարավորությունները եւ գնել ավելին, քան կարող են իրենց թույլ տալ, քանի որ BNPL ծառայությունը շատ մատչելի է: Չափից ավելի փոխառությունները միշտ հանգեցնում են պարտքային խնդիրների:Մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ, ինչպես ֆինանսավորման ցանկացած այլ եղանակ, BNPL-ը բավականին խոցելի է խարդախության առումով: Այն փաստը, որ, օրինակ, BNPL-ի միջոցով առաջարկվող ֆինանսավորման տարբերակներից շատերը չեն պահանջում վարկունակության ստուգում, դրանք շատ խոցելի են դարձնում խարդախության համար: Ինչ վերաբերում է վաճառողներին, ապա նրանց ոչինչ չի խանգարում կեղծ պատվերներ ընդունել եւ վճարումներ ստանալ «վաճառված», բայց փաստացի չառաքված ապրանքների համար։Վերջապես, կա եւս երկու խնդիր, որոնց մասին պետք է տեղյակ լինեն BNPL ընկերությունները՝ մրցակցություն ոլորտի ներսում եւ մրցակցություն ոլորտից դուրս:BNPL հատվածը շատ նման է սննդամթերքի առաքման ոլորտին, որտեղ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ դա նշանակում է, որ ի վերջո կլինեն ոչ ավել, քան երեք խաղացողներ, որոնք գերիշխող կլինեն ամբողջ Եվրոպայում եւ, հնարավոր է, ամբողջ աշխարհում: Ու չկա ոչ մի երաշխիք, որ նա, ով այժմ գտնվում է բարձունքում է, այնտեղ կմնա նաեւ տասը տարի հետո։Ինչպես վերջերս նշել է Klarna-ի գլխավոր տնօրեն Սեբաստիան Սեմյատովսկին, ամենից շատ իրեն անհանգստացնում են փոքր ընկերությունները, որոնք մուտք են գործում ոչ այնքան մեծ շուկաներ եւ գերիշխում են այնտեղ հետաքրքիր պրոդուկտով:Բացի այդ, կա նաեւ արտաքին սպառնալիք՝ ֆինանսական ընկերությունների եւ տեխնոլոգիական հսկաների կողմից։ BNPL ստարտափները դիմադրում են որոշ խոշոր խաղացողներին, ինչպիսիք են Paypal-ը, American Express-ը եւ Amazon-ը, որոնք որոշ եվրոպական երկրներում արդեն սկսել են առաջարկել 0%-ով ապառիկ եղանակով վճարման տարբերակներ:Թեեւ այս խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, հնարավոր է, մի փոքր ուշացել են Klarna-ի նման BNPL խոշոր խաղացողներին կանգնեցնելու համար, այնուամենայնիվ նրանք հանգիստ կարող են վերացնել բոլոր փոքր խաղացողներին:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 95759