2022-ը՝ խառը տարի Սինգապուրի ֆինտեխ ոլորտի համար
06.03.2023 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ businesstimes.com

Finextra.com-ի փոխանցմամբ՝ FinTech Global Research-ի տվյալները վկայում են, որ 2022 թվականին Սինգապուրում տեղակայված ֆինտեխ ընկերությունները ռեկորդային թվով գործարքներ են կնքել, ընդհանուր առմամբ՝ 232 գործարք:
Սակայն 2021-ից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորման մակարդակը նվազել է 29%-ով՝ մինչեւ $2,4 միլիարդ։ Գործարքի միջին չափն էլ ավելի է նվազել՝ 39%-ով, եւ կազմել $10,3 միլիոն։
Ամենախոշոր գործարքն իրականացվել է թվային ակտիվների համար ենթակառուցվածքի մատակարար՝ Amber Group-ի կողմից, որը C սերիայի ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է $300 միլիոն։
Բլոկչեյն եւ կրիպտո ոլորտը ֆինտեխ շուկայի ամենաակտիվ հատվածն էր, որին 2022 թվականին բաժին էր ընկել 82 գործարք եւ տրանզակցիաների 35%-ը։
PayTech-ը եւ Richtech-ը համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ ոլորտներն էին ակտիվության առումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականի սկզբին Սինգապուրում կգործարկվի 4 թվային բանկ, որոնք կունենան լիարժեք բանկային ծառայություններ մատուցելու լիցենզիա: Սինգապուրի դրամավարկային վարչությունը (MAS) հայտարարել էր, որ լիցենզիաներ կտրամադրի Grab-Singtel կոնսորցիումին, Sea տեխնոլոգիական հսկային, Ant Group-ին, ինչպես նաեւ կոնսորցիումին, որի կազմի մեջ են մտնում տարբեր ուղղվածության երեք ընկերություն։
2020 թվականին Սինգապուրում գրանցված ֆինտեխ ընկերությունների թիվը գերազանցել էր 1000-ը՝ մեկ տարում ավելանալով 70%-ով: Ընդ որում, այդ ընկերությունների կեսը հիմնվել էր արտասահմանցիների կողմից: Դրսի գործարարների կողմից Սինգապուրի նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է պետական եւ կորպորատիվ զարգացած համակարգերով, որոնք հեշտացնում են բիզնեսի վարումը: Դրանից բացի, Սինգապուրը նախաձեռնել է բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, օրինակ՝ բազմատեսակ բիզնես աքսելերատորներ եւ վիզային հատուկ ծրագրեր:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: