Մեկ տարում Սինգապուրում 400 նոր ֆինտեխ ընկերություն է հայտնվել
23.10.2020 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ alphacoders.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, Սինգապուրի ասիական ֆինտեխ հաբի համբավը պայմանավորված է այս քաղաք-պետության իշխանությունների ջանքերով` ուղղված արտասահմանցի մասնագետների ներգրավմանը:
Դեռեւս հինգ տարի առաջ Սինգապուրում գրանցված էր ընդամենը 50 ֆինտեխ ընկերություն: Սինգապուրի դրամավարկային վարչության (MAS) տվյալներով` միայն վերջին տարվա ընթացքում այստեղ 400 նոր ընկերություն է հայտնվել:
Սինգապուրյան ֆինտեխ ընկերությունների համար բնորոշ են որոշ առանձնահատկություններ:
Առաջին հերթին, որպես կանոն, դրանց հիմնադիր են հանդիսանում արտասահմանցի քաղաքացիներ: Դրսի գործարարների կողմից Սինգապուրի նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է պետական եւ կորպորատիվ զարգացած համակարգերով, որոնք հեշտացնում են բիզնեսի վարումը: Դրանից բացի, Սինգապուրը նախաձեռնել է բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, օրինակ՝ բազմատեսակ բիզնես աքսելերատորներ եւ հատուկ վիզային ծրագրեր:
Երկրորդը՝ տեղական ֆինտեխ ընկերությունների մոտ 80%-ն աշխատում է b2b հատվածում, ի տարբերություն Հարավարեւելյան Ասիայի այլ երկրների, որտեղ ֆինտեխը կենտրոնացած է մանրածախ սպառողների սպասարկման վրա: Սինգապուրում բնակվում է ընդամենը 5,7 մլն մարդ, սակայն այստեղ գրանցված է ավելի քան 100 վարկային կազմակերպություն եւ գործում են անդրազգային ընկերությունների բազմաթիվ գրասենյակներ:
Օգոստոսին MAS-ը հայտարարել էր, որ մոտակա երեք տարվա ընթացքում $184 մլն կհատկացնի ֆինանսական հատվածին: Այն կխրախուսի նորարարական տեխնոլոգիաները՝ աջակցելով ընկերություններին փորձարարական լուծումների վաղ փուլում:
«Սակայն գոյություն ունեն նաեւ խնդիրներ: Չնայած Սինգապուրում գրանցված ֆինտեխ ստարտափների թվի աճին, դրանք հիմնականում փոքր ընկերություններ են, որոնք չեն անդամակցում այսպես կոչված «միլիարդատերերի ակումբին»: Accenture խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2020թ. առաջին կեսին տեղական ֆինտեխ ընկերությունները ներգրավել են $190 մլն-ի ֆինանսավորում, ինչը 58%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից»,- գրում է պարբերականը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: