2022թ. սկզբին Սինգապուրում կգործարկվի 4 թվային բանկ, որոնք կունենան լիարժեք բանկային ծառայություններ մատուցելու լիցենզիա:Մասնավորապես, ինչպես հաղորդում է The Straits Times պարբերականը, Սինգապուրի դրամավարկային վարչությունը (MAS) հայտարարել է, որ լիարժեք բանկային ծառայություններ մատուցելու լիցենզիաներ կտրամադրի Grab-Singtel կոնսորցիումին, Sea տեխնոլոգիական հսկային, Ant Group-ին, ինչպես նաեւ կոնսորցիումին, որի կազմի մեջ են մտնում տարբեր ուղղվածության երեք ընկերություն։ «Սա հանդիսանում է առաջին եւ երկար սպասված քայլ քաղաք-պետության համար` ուղղված ֆինանսական հատվածի ազատականացմանը։ Ինչպես եւ ավանդական բանկերն, այս խաղացողները մանրածախ հաճախորդներին կտրամադրեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հաշիվների բացում, ավանդների ներգրավում, ինչպես նաեւ դեբետային եւ վարկային քարտերի թողարկում։ Սակայն թվային բանկերը չեն ունենա ֆիզիկական ներկայություն՝ բոլոր բանկային ծառայությունները կմատուցվեն առցանց։ Այս մոտեցումը տարբերվում է ավանդական տեղական բանկերի գործունեությունից, որոնք որոշ բանկային ծառայություններ տրամադրում են ինտերնետի կամ մոբայլ հավելվածների միջոցով։ Թվային բանկերը հնարավորություն կունենան սպասարկել նաեւ կորպորատիվ հաճախորդներին»,- գրում է պարբերականը։Ընդհանուր առմամբ թվային բանկի լիցենզիա ստանալու համար ներկայացվել էր 21 հայտ։ MAS-ի հայտարարության մեջ նշվում է, որ մինչ բանկային լիցենզիա տրամադրելը հաղթած թեկնածուները պետք է կատարեն բոլոր համապատասխան պրուդենցիալ պահանջները եւ լիցենզավորման նախնական պայմանները։ 23.10.2020 | 14:15 Մեկ տարում Սինգապուրում 400 նոր ֆինտեխ ընկերություն է հայտնվել MAS-ի ղեկավար Ռավի Մենոնն ասել է, որ թվային բանկերի հուսալի ցանկն ընտրելու համար Կենտրոնական բանկը կիրառել է «խիստ, վաստակի վրա հիմնված գործընթաց»:«Մենք սպասում ենք, որ դրանք կզարգանան գործող բանկերի հետ միասին եւ կբարձրացնեն ոլորտի նշաձողը ֆինանսական որակյալ ծառայությունների տրամադրման գործում, հատկապես այն ձեռնարկությունների եւ մասնավոր անձանց համար, որոնք այսօր սպասարկվում են ոչ բավարար մակարդակով։ Դրանք էլ ավելի կամրապնդեն Սինգապուրի ֆինանսական հատվածը ապագա թվային տնտեսության համար»,- նշել է նա։ Իր հերթին Ant Group ընկերությունը հայտարարել է, որ երախտապարտ է հնարավորության համար` հետագայում նպաստելու թվային ֆինանսական նորարարության արագացմանը եւ Սինգապուրում ու տարածաշրջանում ինտեգրմանը:«Մենք սպասում ենք Սինգապուրում ֆինանսական ծառայությունների ոլորտի բոլոր մասնակիցների հետ համագործակցության ամրապնդմանը եւ խորացմանը, քանի որ աշխատում ենք միասին՝ ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար` միաժամանակ աջակցելով տեղական տաղանդների զարգացմանը», - ասված է ընկերության հայտարարության մեջ:Իսկ Grab-ի համահիմնադիր Էնթոնի Թանը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ կառուցելու Սինգապուրում նոր սերնդի թվային բանկ եւ «հասանելիություն ապահովելու հասկանալի եւ արդիական ֆինանսական ծառայություններին»։ Banks.am հիշեցնում է, որ Սինգապուրում գրանցված ֆինտեխ ընկերությունների թիվը գերազանցել է 1000-ը՝ մեկ տարում ավելանալով 70%-ով: Ընդ որում, այդ ընկերությունների կեսը հիմնվել է արտասահմանցիների կողմից:Սինգապուրի ասիական ֆինտեխ հաբի համբավը պայմանավորված է այս քաղաք-պետության իշխանությունների ջանքերով` ուղղված արտասահմանցի մասնագետների ներգրավմանը: Դեռեւս հինգ տարի առաջ Սինգապուրում գրանցված էր ընդամենը 50 ֆինտեխ ընկերություն: MAS-ի տվյալներով` միայն վերջին տարվա ընթացքում այստեղ 400 նոր ընկերություն է հայտնվել: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 19365