Արտասահմանյան մի քանի լրատվամիջոց՝ վկայակոչելով սեփական աղբյուրների տվյալները, տեղեկացրել են, որ Stripe վճարային հսկան բանակցություններ է վարում մինչեւ $3 միլիարդ ծավալով ներդրումներ ներգրավելու շուրջ:Այսպես, The Information-ի փոխանցմամբ՝ ընկերությունը բանակցություններ է վարում ներկայիս ներդրողների հետ մինչեւ $3 միլիարդ ներգրավելու ուղղությամբ: Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում, որոնք թեժացել են վերջին օրերին, Stripe-ը կգնահատվի $55-60 միլիարդ, ինչը զգալիորեն պակաս է 2021 թվականին տեղի ունեցած ներդրումային փուլի արդյունքից. այն ժամանակ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ:Իր հերթին, New York Times-ը տեղեկացրել է, որ Stripe-ը նպատակ ունի ներգրավել մոտավորապես $2,5 միլիարդ: Նշվում է, որ ներդրումային փուլը կարող է գլխավորել Thrive Capital ներդրումային ընկերությունը, որից Stripe-ը կարող է ստանալ մոտ $1 միլիարդի ֆինանսավորում: Ինչ վերաբերում է Stripe-ի գնահատմանը, ապա New York Times-ը եւս գրում է $55-60 միլիարդ ցուցանիշի մասին: Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Stripe-ը դիմել է ներդրողներին «առնվազն 2 միլիարդի» միջոցներ ստանալու նպատակով: Այս դեպքում էլ, ըստ պարբերականի աղբյուրների, ընկերության գնահատումը կկազմի $55-60 միլիարդ: Միաժամանակ, նշվում է, որ Stripe-ը չի նախատեսում ներգրավված միջոցներն ուղղել իր գործունեության ֆինանսավորմանը: Ամենայն հավանականությամբ, այդ գումարը կօգտագործվի հարկային պարտավորությունները վճարելու եւ ընկերությունում իր աշխատակիցների բաժնետոմսերի օպցիոնների հետ կապված խնդիրները լուծելու համար։ 16.03.2021 | 15:33 Stripe-ը «սարեր է շուռ տալիս» Սիլիկոնյան հովտում Stripe առցանց վճարումների ծառայությունը 2010 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնել են իռլանդացի եղբայրներ Պատրիկ եւ Ջոն Քոլիսոնները։ Ընկերության վաղ շրջանի ներդրողների թվում էին PayPal-ի հիմնադիրներ Իլոն Մասկը եւ Փիթեր Թիլը, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտի Y Combinator ազդեցիկ ստարտափ աքսելերատորը:2021 թվականի սկզբին Stripe-ը ներգրավել էր $600 միլիոն եւ գնահատվել ներդրողների կողմից $95 միլիարդ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 61385