Twitter․ ոչ միայն սոցիալական ցանց, այլ նաեւ վճարային համակարգ
02.02.2023 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ fortune.com

RB.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Twitter Inc.-ն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ լիցենզիաներ ստանալու համար։ Թերթի աղբյուրներից մեկը պնդում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը գրանցել է Twitter-ը որպես վճարային համակարգ։
Ակնկալվում է, որ լիցենզավորման գործընթացը կտեւի մեկ տարուց ոչ ավելի: Դրանից հետո Twitter-ը պետք է ընդլայնի լիցենզիան՝ միջազգային շուկա մուտք գործելու համար։
Financial Times-ի տվյալներով՝ նոր գործիքի մշակմամբ զբաղվում է Twitter-ի պրոդուկտների կառավարման գծով տնօրեն Էսթեր Քրոուֆորդի թիմը։
Մասկի մտահաղացմամբ՝ ծառայությունը թույլ կտա կատարել միակարգ գործարքներ եւ պահել խնայողական հաշիվներ ու դեբետային քարտեր։ Նախատեսվում է նաեւ ավելացնել կրիպտոարժույթով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։
Դեռեւս անցած տարվա նոյեմբերին Իլոն Մասկը պատմել էր Twitter-ում դրամական փոխանցումների գործառույթ գործարկելու հնարավորության մասին։
Գովազդատուների հետ զրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ, եթե օգտատերը վճարել է $8 սոցիալական ցանցում վերիֆիկացիայի եւ բաժանորդագրության համար, դա կնշանակի, որ նա «իրավազորված է հարթակի վճարային համակարգում»։
«Այժմ մենք կարող ենք ասել. «Լավ, դուք ունեք որոշակի մնացորդ ձեր հաշվին, կցանկանա՞ք գումար ուղարկել ինչ-որ մեկին Twitter-ում»: Հնարավոր է, մենք նախապես գումար կդնենք հաշվի վրա եւ կասենք. «Ահա՝ $10 դոլար, դու կարող ես այն ուղարկել ցանկացած տեղ Twitter-ի սահմաններում»,- նշել էր գործարարը։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկն ավարտել էր Twitter-ը $44 միլիարդով ձեռք բերելու գործարքն անցած տարվա հոկտեմբերի 27-ին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: