Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter ընկերության սեփականատեր, պատմել է համանուն սոցիալական ցանցում դրամական փոխանցումների գործառույթ գործարկելու հնարավորության մասին։Նախօրեին գովազդատուների հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ, եթե օգտատերը վճարել է $8 սոցիալական ցանցում վերիֆիկացիայի եւ բաժանորդագրության համար, դա կնշանակի, որ նա «իրավազորված է հարթակի վճարային համակարգում»։«Այժմ մենք կարող ենք ասել. «Լավ, դուք ունեք որոշակի մնացորդ ձեր հաշվին, կցանկանա՞ք գումար ուղարկել ինչ-որ մեկին Twitter-ում»: Հնարավոր է, մենք նախապես գումար կդնենք հաշվի վրա եւ կասենք. «Ահա՝ $10 դոլար, դու կարող ես այն ուղարկել ցանկացած տեղ Twitter-ի սահմաններում»,- Մասկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը:Գործարարը հավելել է, որ օգտատերերը ցանկացած պահի կկարողանան «դուրս գալ համակարգից» եւ գումարը հանել սոցցանցում իրենց հաշվից, եթե կապել են իրենց օգտահաշիվը բանկային հաշվի հետ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մասկը ավարտել է $44 միլիարդով Twitter-ի ձեռքբերման գործարքը: ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում հոկտեմբերի 31-ին զետեղված փաստաթղթերի համաձայն՝ միլիարդատերը պատրաստվում է լուծարել ընկերության տնօրենների խորհուրդը։ Twitter-ը գնելուց անմիջապես հետո Մասկը հեռացրել էր ընկերության ղեկավարության մի շարք անդամների։ Ավելի ուշ Bloomberg-ը հայտնել էր, որ գործարարը նախատեսում է աշխատակազմը կրճատել գրեթե կիսով չափ։ 04.11.2022 | 14:45 Հիանալի կամ սարսափելի․ Բուտերինը երկու սցենար է կանխատեսում Twitter-ի համար Վերջերս Ethereum նախագծի համահիմնադիր Վիտալի Բուտերինը, ելույթ ունենալով Սինգապուրում ընթացող FinTech փառատոնում, հայտարարել էր, որ Twitter-ն Իլոն Մասկի կողմից ձեռք բերելուց հետո կարող է դառնալ «իսկապես հիանալի» կամ «իսկապես սարսափելի» սոցիալական ցանց։«Իլոնը շատ անկանխատեսելի խաղացող է: Նա կարող է Twitter-ը դարձնել իսկապես հիանալի կամ իսկապես սարսափելի, բայց նույնիսկ եթե Twitter-ը սարսափելի դառնա, դա այնքան էլ վատ չէ, քանի որ հնարավորություններ է բացում այլ մարդկանց համար՝ վերջինիս փոխարեն ինչ-որ բարձրագույն բան անելու»,- նշել էր Բուտերինը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 61945