Հիանալի կամ սարսափելի․ Բուտերինը երկու սցենար է կանխատեսում Twitter-ի համար
04.11.2022 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ storyasset.link

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ethereum նախագծի համահիմնադիր Վիտալի Բուտերինը՝ ելույթ ունենալով Սինգապուրում ընթացող FinTech փառատոնում։
«Իլոնը շատ անկանխատեսելի խաղացող է: Նա կարող է Twitter-ը դարձնել իսկապես հիանալի կամ իսկապես սարսափելի, բայց նույնիսկ եթե Twitter-ը սարսափելի դառնա, դա այնքան էլ վատ չէ, քանի որ հնարավորություններ է բացում այլ մարդկանց համար՝ վերջինիս փոխարեն ինչ-որ բարձրագույն բան անելու»,- նշել է Բուտերինը:
Գործարարը հույս է հայտնել, որ առաջիկա 5-10 տարում կհայտնվի ավելի կատարելագործված սոցիալական ցանց, որտեղ չեն լինի ներկայում գոյություն ունեցող արդիական խնդիրները։ «Դա կարող է լինել Twitter-ը կամ այլընտրանքային նոր հարթակներ, հավանաբար, երկուսն էլ լինի»,- ասել է նա:
Իլոն Մասկը Twitter սոցիալական ցանցը գնել է հոկտեմբերի վերջին՝ $44 միլիարդով։ Դրանից անմիջապես հետո նա աշխատանքից ազատել է ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալին եւ այլ թոփ մենեջերներին։
Նոյեմբերի 3-ին հայտնի է դարձել անձնակազմի կեսը կրճատելու նրա ծրագրերի մասին։ Twitter-ի 7500 աշխատակիցից 3700-ին աշխատանքից ազատելու մասին հայտնել էին Bloomberg-ի եւ Financial Times-ի աղբյուրները։ Մասկը դեռեւս հրապարակայնորեն չի հաստատել այս տեղեկությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: