«Տինկոֆ բանկ»-ը փորձարկում է բջջային հավելվածից զանգերի գործառույթը
10.01.2023 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ rbk.ru

Գործառույթը թույլ կտա զանգահարել «Տինկոֆ մոբայլ»-ի բջջային օպերատորի վիրտուալ համարից (Mobile Virtual Network Operator, MVNO)՝ առանց SIM քարտ ձեւակերպելու:
«Մենք փորձարկում ենք բջջային հավելվածի համար գործառույթի հնարավորությունը փոքր թվով աշխատակիցների շրջանում, այն նման է WhatsApp-ի եւ WiFi calling-ի գործառույթներին»,- նշել է բանկի ներկայացուցիչը՝ հավելելով, որ որոշումները կկայացվեն փորձարկման արդյունքների հիման վրա։
Գործառույթը կաշխատի «Համար առանց SIM քարտի» սակագնի շրջանակում, որը գործում է Մոսկվայում, Մոսկվայի մարզում եւ Ռուսաստանի սահմաններից դուրս: Ձայնային հաղորդակցությունը տեղի է ունենում «Տինկոֆ բանկ»-ի հավելվածի միջոցով, ուստի դրա համար անհրաժեշտ է միայն համացանցի առկայությունը:
Սակագինը ներառում է 100 անվճար րոպե դեպի ռուսաստանյան համարներ: Անվճար րոպեները լրանալուց հետո ՌԴ հեռախոսահամարներին զանգահարելիս խոսակցության մեկ րոպեի արժեքը կազմում է 3,9 ռուբլի: Մեկ այլ երկիր ելքային զանգերի արժեքը սկսում է 3,9 ռուբլուց: «Տինկոֆ մոբայլ»-ի հեռախոսահամարներին զանգերն անվճար են:
Փորձագետները նշում են, որ բանկային հատվածում օպերատորների շրջանում ոչ ոք չի ներդրել հավելվածից արտաքին կողմի համարներին զանգահարելու գործառույթը, եւ այս գաղափարը հետաքրքիր է։ Նշվում է նաեւ, որ «Տինկոֆ»-ի ծրագրերը կարելի է բացատրել այդ թվում նրանով, որ ընկերությունը հետեւում է «սուպերհավելվածի» ռազմավարությանը եւ ձգտում է օգտատերերին պահել իր էկոհամակարգում՝ բոլոր ծառայությունները մեկ հարթակի վրա համախմբելով։
«Բջջային հավելվածից ինտեգրված զանգերը հարմար գործառույթ է՝ առաջին հերթին, հաճախորդի համար բանկի տարբեր ստորաբաժանումների հետ կապը հեշտացնելու առումով: Հավելվածի միջոցով զանգահարելու սովորությունը կարող է մեծացնել հավելվածի հետ հաճախորդների շփումների ծավալը, ինչը խթանում է դրա օգտագործումը եւ արդյունքում՝ բանկի ծառայությունները»,- նշել է MForum գործակալության վերլուծաբան Ալեքսեյ Բոյկոն։
«Տինկոֆ»-ը գործարկել է բջջային օպերատորի ծառայությունը 2017 թվականի դեկտեմբերին։ 2019-ի դեկտեմբերին դրա բաժանորդային բազան կազմել է 1 միլիոն մարդ։ 2022 թվականի արդյունքներով՝ MForum գործակալությունը «Տինկոֆ մոբայլ» -ի բաժանորդների թիվը գնահատել է 1,5 միլիոն։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: