Tinkoff-ը գործարկել է Tinkoff Pay ակնթարթային վճարումների ծառայությունը, որը թույլ կտա հաճախորդներին առցանց եւ օֆլայն խանութներում վճարել ապրանքների եւ ծառայությունների համար՝ առանց քարտի տվյալները մուտքագրելու: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է վարկային հաստատության հաղորդագրության մեջ։Առաջին փուլում վճարումը հասանելի է ավելի քան 30 հազ. առցանց խանութներում՝ «Տինկոֆ Դրամարկղ»-ի («Тинькофф Касса») գործընկերներին: Ծառայության օգնությամբ վճարումը հնարավոր է նաեւ համակարգչից։ Դրա համար անհրաժեշտ է սմարթֆոնով սկանավորել QR կոդը, որը գնորդին կտեղափոխի Tinkoff հավելված՝ վճարումը հաստատելու համար։Նաեւ գնորդները կկարողանան վճարել գնումների դիմաց՝ առանց հավելված անցում կատարելու եւ QR կոդերի՝ խանութներում Tinkoff ID ծառայության օգնությամբ իրավազորման միջոցով: Այս հնարավորությունը կգործարկվի ավելի ուշ 2022 թվականին: Բացի այդ, Tinkoff-ի կենսաչափական տեխնոլոգիաներն ինտեգրվելու են Tinkoff Pay-ին։ «Կլինի ինտեգրում սուպերհավելվածի, այլ բանկերի քարտերի, Tinkoff ID ծառայության հետ, որը շուտով կներդնենք մեր գործընկերների համար։ Այսինքն՝ այն ամենը, ինչին մենք սովոր ենք մեր կյանքում, հասանելի կլինի Tinkoff Pay-ում»,- նշել է Tinkoff-ի փոխնախագահ Սերգեյ Խրոմովը։Վարկային հաստատությունը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս ծառայությունից կարող են օգտվել ինչպես Tinkoff էկոհամակարգի հաճախորդները, ովքեր ունեն տեղադրված բջջային հավելված, այնպես էլ մոտ ապագայում այլ բանկերի հաճախորդները. նրանք կկարողանան «կապել» քարտերը ծառայությանը: Սկզբնական փուլում Tinkoff Pay-ի միջոցով վճարումները հասանելի կլինեն առցանց, իսկ շուտով նաեւ օֆլայն՝ Tinkoff-ի հաճախորդների համար: «Ծառայության մյուս տեխնոլոգիաները փուլ առ փուլ կգործարկվեն 2022-2023 թվականների ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 19.03.2022 | 11:15 «Գազպրոմբանկ»-ի նոր վճարային գործիքը հավակնում է փոխարինել Apple Pay-ը եւ Google Pay-ը Հիշեցնենք, որ մարտին «Գազպրոմբանկ»-ը մշակել էր GazpromPay վճարային համակարգն առցանց խանութներում ապրանքների դիմաց վճարելու համար։ Այն աշխատում է բոլոր ռուսաստանյան բանկերի քարտերով եւ հարմարեցված է բոլոր սարքերին, որոնք կարող են ապահովել հասանելիություն համացանցին:Բանկի ներկայացուցիչների խոսքով՝ այս համակարգը թույլ է տալիս օգտատերերին «կապել» դրա հետ ինչպես արդեն գործող բանկային քարտերը, այնպես էլ թողարկել վիրտուալ քարտ ակնթարթային գնումների համար։ Համակարգից օգտվելու համար լրացուցիչ հավելվածներ տեղադրելու կարիք չի լինելու։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 56413