Չնայած Ռուսաստանում տիրող ծանր տնտեսական իրավիճակին, ռուսաստանյան Webbankir ֆինանսական առցանց հարթակի պորտֆելը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 51%-ով եւ գերազանցել 2,8 մլրդ ռուբլին։Banki.ru պորտալի փոխանցմամբ՝ հավատարիմ հաճախորդների թիվն աճել է 23%-ով՝ հասնելով 673 000-ի։ Միաժամանակ, գրեթե կրկնապատկվել է ՓՄՁ հատվածից վարկառուների պորտֆելի չափը։Webbankir-ը 2022 թվականի արդյունքներով արժանացել է «Ոսկե ռուբլի» մրցանակին՝ «Նորարարական ճեղքում» անվանակարգում: Փորձագիտական ժյուրին գնահատել է այն նորարարական մոտեցումը, որն ընկերությունը ներդնում է միկրոֆինանսական շուկայում:Նշվում է, որ վարկառուների գնահատման եզակի համակարգը եւ ինտերնետ մարքեթինգի ոլորտում մշակումները թույլ են տալիս Webbankir-ին ակտիվորեն ավելացնել հաճախորդների բազան՝ պահպանելով ժամկետանց պարտավորությունների ցածր մակարդակ:Իր հերթին, բիզնես գործընթացների արդյունավետ ավտոմատացումը հանգեցրել է ֆինանսական ծառայությունների սպառողների բողոքների թվի զգալի՝ 12 անգամ կրճատման։«Մենք միշտ զարգացել ենք որպես ֆինտեխ ընկերություն՝ կենտրոնանալով սեփական մշակումների վրա։ Մեր տեխնոլոգիական շատ լուծումներ առաջին անգամ կիրառվում էին Ռուսաստանում եւ իսկական ճեղքում դառնում ոլորտի համար։ Հատկապես հաճելի է ստանալ «Ոսկե ռուբլի» մրցանակը 2022 թվականի արդյունքներով, երբ Webbankir-ը նշեց իր 10-ամյա հոբելյանը»,- ասել է Webbankir առցանց հարթակի գլխավոր տնօրեն Անդրեյ Պոնոմարյովը։Webbankir-ը ռուսաստանյան առցանց վարկավորման շուկայի առաջնեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին եւ առաջինն էր Ռուսաստանում, որը սկսեց առցանց վարկեր տրամադրել հաճախորդների բանկային քարտերի վրա՝ օգտագործելով p2p (point-to-point) տեխնոլոգիան՝ 24/7 ռեժիմում: Այս ընթացքում տրամադրվել է ավելի քան 5 միլիոն վարկ՝ ավելի քան 45 միլիարդ ռուբլի ծավալով։ Expert RA վարկանիշային գործակալության տվյալներով՝ ընկերությունը Ռուսաստանում երրորդ տեղն է զբաղեցնում կարճաժամկետ վարկերի տրամադրման հատվածում, իսկ դրա աճի տեմպերով երկրորդ տեղում է։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 62660