Deutsche Bank-ը եւ NVIDIA-ն կհամագործակցեն ԱԲ ոլորտում

08.12.2022 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Deutsche Bank #NVIDIA

Deutsche Bank-ը եւ NVIDIA-ն հայտարարել են նորարարական համագործակցության մեկնարկի մասին՝ արհեստական բանականության (AI/ԱԲ) տեխնոլոգիաների կիրառությամբ ֆինանսական ծառայությունների ոլորտը զարգացնելու համար:
 
Գործակցության առաջնահերթ ուղղություններն են. ռիսկերի մոդելի մշակումը, բարձր արդյունավետությամբ հաշվողական գործողությունները եւ ֆիրմային վիրտուալ ավատարի ստեղծումը:

«Deutsche Bank»-ի հետ միասին մենք արդիականացնում եւ վերաիմաստավորում ենք ֆինանսական ծառայությունների մատուցման եղանակը», - ասել է NVIDIA-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը:

McKinsey-ի գնահատմամբ, արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են տարեկան մինչեւ 1 տրիլիոն դոլար լրացուցիչ եկամուտ բերել գլոբալ բանկային համակարգին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 68036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW