Ռուսաստանում հիփոթեք կձեւակերպեն՝ օգտագործելով կենսաչափական տվյալները

12.09.2022 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
# «ДОМ.РФ» #հիփոթեք #Միասնական կենսաչափական համակարգ
Ռուսաստանի անշարժ գույքի ոլորտում գործող «ДОМ.РФ» Զարգացման ինստիտուտը ներդնում է Միասնական կենսաչափական համակարգի միջոցով հիփոթեք ստանալու հնարավորությունը:

Մինչեւ այս տարվա ավարտը Զարգացման ինստիտուտը եւ համանուն «ДОМ.РФ» բանկը կիրականացնեն տեխնոլոգիայի կիրառմամբ անշարժ գույքի գնման առաջին գործարքը, իսկ դրա լայն կիրառումը նախատեսվում է սկսել 2023 թվականին։

Ներկայում Զարգացման ինստիտուտն ավարտում է Միասնական կենսաչափական համակարգի հետ տվյալների փոխանակման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները եւ տեխնիկական միջոցառումները։ Հարցման համաձայն՝ հիփոթեքային վարկ ձեւակերպած վարկառուների ավելի քան 60%-ը դրական է վերաբերվում առցանց վարկի ձեւակերպման հնարավորությանը։

«Կենսաչափական եղանակով հիփոթեք ձեւակերպելու հնարավորության ներդնումը նման գործարքներն անվտանգ կդարձնի, կնվազեցնի հայտի ներկայացման համար պահանջվող ժամանակը եւ կբարձրացնի ծառայությունը ստանալու հարմարավետությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի միայն սմարթֆոն եւ ինտերնետ հասանելիություն»,- մեկնաբանել է «ДОМ.РФ»-ի թվային փոխակերպման գծով կառավարիչ տնօրեն Նիկոլայ Կոզակը:

Նշվում է, որ համավարակի պայմաններում բանկերն արագացրեցին հիփոթեքի էլեկտրոնային ձեւակերպման տեխնոլոգիաների ներդնումը։ Մասնավորապես, «ДОМ.РФ» բանկը սկսեց իրականացնել ամբողջովին հեռահար գործարքներ՝ օգտագործելով տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթեր ստորագրել սմարթֆոնից:

Հենց այդ ժամանակ էլ «Ռոսռեեստր»-ի հետ համատեղ բանկն առաջին անգամ Ռուսաստանում թղթայինի փոխարեն իրականացրեց էլեկտրոնային գրավաթղթի տրամադրումը՝ արդեն գործող հիփոթեքային վարկով։ Քաղաքացիների համար այս հնարավորությունը զգալիորեն պարզեցրեց վարկի մարման կամ վերաֆինանսավորման ժամանակ ծանրաբեռնման վերացման գործընթացը։

Ծառայությունից օգտվելու համար քաղաքացուն բավական կլինի ստուգում անցնել Միասնական կենսաչափական համակարգում եւ իրավազորվել պետական ծառայությունների պորտալի հաշվի օգնությամբ։ Միասնական կենսաչափական համակարգում կարելի է գրանցվել եւ հանձնել սեփական տվյալները «Ռոստելեկոմ»-ի մասնաճյուղերից մեկում:

Միասնական կենսաչափական համակարգը թվային հարթակ է, որը թույլ է տալիս նույնականացնել մարդուն ըստ նրա կենսաչափական հատկանիշների, ինչպիսիք են ձայնը եւ դեմքը: Համակարգը ստեղծվել է Ռուսաստանի Բանկի (ԿԲ) աջակցությամբ, դրա մշակողն ու օպերատորը «Ռոստելեկոմ»-ն է։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 61541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW