Այս ամառ, անցած ամառվա համեմատ, Mir Pay անհպում վճարումների ծառայության օգտատերերի թիվը Ռուսաստանում աճել է ավելի քան 20 անգամ։Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է «Միր»-ի օպերատոր՝ Վճարային քարտերի ազգային համակարգի ներկայացուցիչը:Ամսական կտրվածքով հուլիսին հավելվածին ավելացվող «Միր» քարտերի թիվը տարեսկզբի համեմատ աճել է 5 անգամ, իսկ ամսական վճարումների քանակը՝ 7 անգամ։Մասնավորապես, ինչպես գրում է Frank Media-ն, մարտ ամսից VTB-ի ավելի քան 1 միլիոն հաճախորդ միացել է Mir Pay ծառայությանը։ Մարտին «Գազպրոմբանկ»-ում նման հաճախորդների թիվն ավելացել է 16 անգամ, իսկ վերջին վեց ամսվա ընթացքում ծառայությանը միացել է բանկի մոտ 200 հազար «Միր»-ի քարտապան: Փետրվարից ի վեր «Ռոսբանկ»-ում Mir Pay-ին «Միր» քարտերի միացումներն աճել են 8 անգամ: Mir Pay-ը Ռուսաստանից հեռացած Apple Pay-ի եւ Google Pay-ի նմանօրինակն է: Այս հավելվածի շնորհիվ հաճախորդները կարող են NFC տեխնոլոգիայի օգնությամբ վճարել գնումների համար իրենց սմարթֆոնով։ Սակայն ծառայությունը հասանելի է միայն Android համակարգի օգտատերերին:ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում թողարկվել է 347,1 մլն բանկային քարտ, որից ավելի քան 129 միլիոնը «Միր» քարտ է: Մնացած մասը կիսում են Ռուսաստանը լքած Visa-ն եւ Mastercard-ը:Փետրվարից Ռուսաստանում զարգանում է QR կոդով վճարումը՝ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) Արագ վճարումների համակարգի եւ վերջինիս SBPay հավելվածի միջոցով։ Երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի հետ համեմատ, բանկերը գրանցում են վճարման այս եղանակի պահանջարկի բազմակի աճ. կախված բանկից՝ գործարքների քանակն աճել է 3-5 անգամ, իսկ վճարումների ծավալը՝ 2-2,5 անգամ։ 01.04.2022 | 16:20 Ռուսաստանում գործարկվում է SBPay վճարային հավելվածը Բանկերի մի շարք ներկայացուցիչներ վստահ են, որ երկու ծառայությունն ապագայում կմրցակցեն, եթե NFC տեխնոլոգիան հայտնվի SBPay-ում: Այլ մասնագետներ կարծում են, որ SBPay-ը եւ Mir Pay-ը կմրցակցեն միայն անուղղակիորեն, քանի որ օգտագործում են վճարային տարբեր տեխնոլոգիաներ։Բացի այդ, Mir Pay-ն աշխատում է միայն Android-ով սարքերի վրա, մինչդեռ SBPay-ը հասանելի է ինչպես Android-ի, այնպես է iOS-ի դեպքում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 51094