SoftPOS տեխնոլոգիան կօգնի սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի
06.07.2022 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ banki.ru

Այս մասին «Իզվեստիա»-ին պատմել են НСПК-ում (СБП-ի վճարային եւ քլիրինգային կենտրոն): Այնտեղ պարզաբանել են, որ հաճախորդի մոտ պետք է տեղադրված լինի SBPay հավելվածը. գնորդի կողմից վճարումը կատարվում է դրա միջոցով: Ծրագիրն աշխատում է Android 6.0-ի կամ ավելի բարձր տարբերակի եւ iOS-ի վրա՝ սկսած 13 տարբերակից: Այսինքն, ըստ նոր սցենարի, NFC-ի օգնությամբ վճարումները հասանելի կլինեն նաեւ iPhone-ի սեփականատերերին։
«SoftPOS-ի միջոցով վճարումների ընդունումը կարող է օգտագործվել առեւտրի եւ սպասարկման տարբեր ձեռնարկություններում: Վստահ ենք, որ այն պահանջարկ կունենա, այդ թվում՝ փոքր եւ միջին բիզնեսի կողմից, քանի որ հնարավորություն է տալիս NFC մոդուլով Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոնը վերածել շարժական տերմինալի՝ առանց այլ լրացուցիչ սարքավորում ձեռք բերելու, եւ արագ առաջարկել հաճախորդին անկանխիկ վճարման հարմար եւ ապահով եղանակ»,- նշել են НСПК-ում:
«Делобанк»-ի ղեկավար Իրինա Կուզմինան «Իզվեստիա»-ին հայտնել է, բանկը հաջողությամբ փորձարկել է տեխնոլոգիան եւ պատրաստ է դրա արդյունաբերական օգտագործմանը: Նա պարզաբանել է, որ վճարում կատարելու համար գնորդին անհրաժեշտ է մոտեցնել իր հեռախոսը սմարթֆոն-տերմինալին։ Այնուհետեւ վճարում կատարելու համար պետք է ընտրել բանկը այն էջում, որն ավտոմատ կերպով կբացվի սմարթֆոնի բրաուզերում, եւ հաստատել գործարքը: Իրինա Կուզմինան ընդգծել է որ վվճարումից հետո գումարն ակնթարթորեն մուտքագրվում է ձեռնարկատիրոջ հաշվարկային հաշվին։
Մոտ ապագայում ՎՏԲ-ն եւս նախատեսում է ՓՄՁ հաճախորդների համար գործարկել СБП-ի միջոցով վճարումների ընդունման լուծումը՝ սմարթֆոնների կիրառմամբ: Սցենարի փորձարկումն ու ներդրումը նախատեսվում է նաեւ «Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկ»-ը (РНКБ)։
SoftPOS տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի, նախկինում եւս եղել է շուկայում։ Այն զարգացնում էին ինչպես Ռուսաստանից հեռացած Visa-ն ու Mastercard-ը, այնպես էլ «Мир» վճարային համակարգը։ Վերջինիս ներկայացուցիչը հայտարարել է, որ տեխնոլոգիան ակտիվորեն օգտագործվում է հազարավոր ձեռնարկությունների կողմից։
SoftPOS-ի արդիականությունը հատկապես բարձր է ժամանակակից պայմաններում, երբ ապրանքների ամենօրյա սուրհանդակային առաքման պահանջարկն ակտիվորեն աճում է, մասնավորապես, SoftPOS-ը թույլ է տալիս անկանխիկ վճարումների հարմարավետ ընդունումը առաքիչների եւ գործակալների կողմից, նշել են «Русский Стандарт» բանկում:
«Սկոլկովո ռուսաստանյան տնտեսական դպրոցի» Ֆինանսական տեխնոլոգիաների եւ թվային տնտեսության հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների գծով ղեկավար Եգոր Կրիվոշեյան մտավախություն ունի, որ ներդրման սկզբնական փուլում տեխնոլոգիան կարող է անվստահություն առաջացնել օգտատերերի կողմից: Նա մանրամասնել է, որ քաղաքացիները կարող են մտավախություն ունենալ զեղծարար գործարքների առումով։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, ռիսկը նվազագույնի կհացվի վճարման նոր եղանակի մասին հիմնարար տեղեկատվական արշավի շնորհիվ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: