Revolut ֆինտեխ ստարտափը BNPL ծառայություն է գործարկել եվրոպական շուկայում
24.06.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ faz.net

Revolut-ը հնարավորություն կտա գնումների գումարը բաժանել երեք վճարումների: Ընկերության պայմաններին համապատասխանող հաճախորդներին կտրամադրվի €499 վարկային սահմանաչափ:
Հուսալիությունը գնահատելու համար Revolut-ը կօգտագործի բանկերի բաց տվյալները, որոնց օգտատերերը ստարտափին հասանելիություն կտրամադրեն։ Գնահատումը կիրականացվի նախօրոք, եւ ոչ թե յուրաքանչյուր գնումից առաջ, ինչպես բանկային ապառիկի կամ խանութում վարկով գնումների դեպքում։ Յուրաքանչյուր նման գնումից Revolut-ը կգանձի միջնորդավճար՝ դրա գումարի 1,65%-ի չափով:
Revolut-ին մրցակցություն է սպասվում այլ ապառիկ ծառայությունների հետ, ինչպիսիք են շվեդական Klarna-ն եւ ավստրալական Afterpay-ը: Revolut-ի պրոդուկտը ավելի լավը կլինի, քան Klarna-ի մոտ է, վստահորեն ասել էր Revolut-ի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին 2021 թվականի սեպտեմբերին։
Ապառիկն արագ աճող շուկա է. ըստ վերլուծաբանների գնահատման՝ Եվրոպայում այն կաճի մինչեւ $831 միլիարդ առաջիկա հինգ տարում, նշել է Bloomberg-ը:
Նիկոլայ Ստորոնսկին Revolut-ը հիմնել է 2015 թվականին ուկրաինացի Վլադ Յացենկոյի հետ։ Forbes-ի 2022 թվականի ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշում Ստորոնսկին զբաղեցրել է 16-րդ տեղը։ Նրա կարողությունը վարկանիշը կազմելու պահին գնահատվում էր $7,1 միլիարդ։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: