Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին թուրքական առցանց ծառայությունները, որոնք նախկինում ընդունում էին «Мир»-ով վճարումները, սկսել են արգելափակել ռուսաստանյան վճարային համակարգի քարտերով գործարքները, գրում է «Իզվեստիա»-ն։Այսպես, օրինակ, Turkish Airlines-ն այլեւս թույլ չի տալիս կայքում տոմսեր գնել ՌԴ մի շարք բանկերի կողմից թողարկված «Мир» քարտերով, ընդ որում ինչպես պատժամիջոցների տակ հայտնված բանկերի, այնպես էլ այն վարկային հաստատությունների, որոնց վրա չեն տարածվել սահմանափակումները։ Համակարգը հաճախորդին խնդրում է կապ հաստատել վարկային հաստատության հետ կամ փորձել վճարման այլ եղանակ:Օգտատերերի բազմաթիվ բողոքներն այն մասին, որ չեն կարողանում օգտվել ավիաընկերության կայքում Սբերբանկի, ՎՏԲ-ի եւ Tinkoff-ի կողմից թողարկված ռուսաստանյան վճարային համակարգի քարտերից, հայտնվել են ճանապարհորդների կողմից օգտագործվող ֆորումներից մեկում:«Իզվեստիա»-ի թղթակիցն անձամբ է համոզվել, որ բացի ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված Visa-ից եւ Masterсard-ից, Turkish Airlines-ի կայքը արգելափակել է նաեւ գործարքը Սբերբանկի «Мир» քարտով։ Եվ սա այն դեպքում, երբ այդ համակարգը նշված է որպես վճարման համար թույլատրված: Այսպիսով, տոմսեր ձեռք բերելու համար ռուսաստանցիները ստիպված են լինում գնալ ավիաընկերության գրասենյակներից մեկը, օգտագործել արտասահմանյան բանկերի քարտերը կամ օգտվել UnionPay համակարգից։ 13.04.2022 | 15:07 Ռուսաստանցիները խնդիրներ են ունենում չինական UnionPay քարտերով առցանց վճարելիս Թուրքական այլ հարթակներ նույնպես սկսել են արգելել «Мир» քարտի միջոցով վճարումները։ Օրինակ, հայտնի TT-Turk առցանց խանութը, որն առաքում է իրականացնում դեպի Ռուսաստան, կիրառված սահմանափակումների պատճառով արգելափակել է մի շարք պատժամիջոցների ենթարկված բանկերի ռուսաստանյան վճարային համակարգի քարտերով վճարումները։Պատճառը, որով թուրքական էքվայեր բանկերը կարող են հրաժարվել SDN ցուցակից ռուսաստանյան վարկային հաստատությունների հետ աշխատելուց, կարող է լինել օտարերկրյա գործընկերների կողմից երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու մտավախությունը, ասել է Էլեկտրոնային փողերի ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Դոստովը: Նա հավելել է, որ թուրքական բանկերին անհրաժեշտ են նաեւ իրացվելիության երաշխիքներ՝ վստահություն առ այն, որ բոլոր գործարքները կծածկվեն ռուսաստանյան վարկային հաստատություններից ստացվող գումարով, քանի որ միջոցների մուտքագրումը վայրկյանական չի տեղի ունենում:«Мир» քարտերն ընդունվում են արտասահմանյան 10 երկրներում, որտեղ հնարավոր է վճարել գնումների դիմաց, հիշեցրել են վճարային համակարգում, որի ներկայացուցիչը պարզաբանել է. ներկայումս որոշ օտարերկրյա էքվայեր բանկեր, որոնք ապահովում են ազգային քարտերի ընդունումն այդ երկրներում, կարող են ինքնուրույն որոշում ընդունել դադարեցնել «Мир»-ի սպասարկումն իրենց սարքերի ցանցում կամ կայքերում։ Դա կարող է տարածվել պատժամիջոցների տակ հայտնված բանկերի քարտերի վրա, պարզաբանել են ազգային վճարային համակարգում։ Այդ դեպքում ռուսաստանյան «պլաստիկով» գործարքները կմերժվեն էքվայեր բանկերի կողմից։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 161030