Ամերիկյան PayPal ընկերությունն օգնել է Եվրահանձնաժողովին հակամենաշնորհային պաշտոնական բողոք կազմել Apple-ի դեմ եւ խթանել է կարգավորիչի ակտիվությունը՝ պնդելով, որ իր վերահսկողությամբ iPhone արտադրողը չարաշահումներ է թույլ տալիս բջջային վճարումների ոլորտում:Ինչպես գրում է RB.ru պորտալը՝ վկայակոչելով Bloomberg-ը, բողոքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Apple-ն ամրագրում է tap-to-pay գործառույթի հնարավորությունները բացառապես սեփական Apple Pay ծառայության համար եւ թույլ չի տալիս մրցակցող վճարային հարթակներին օգտագործել այս գործառույթը: PayPal-ը tap-to-pay գործառույթն առաջարկում է Android հեռախոսների վրա եւ ցանկանում է նույն հնարավորությունն ունենալ iPhone-ների համար:Tap-to-pay-ն աշխատում է NFC ստանդարտով, եւ չկան չիպի օգտագործման հետ կապված տեխնիկական խնդիրներ այնպիսի վճարային համակարգերի եւ հավելվածների համար, ինչպիսիք են PayPal-ը, Square Cash-ը, Alphabet-ը եւ այլն: Ուստի Apple-ը միտումնավոր եւ անհիմն է արգելափակում այս հնարավորությունը:Բողոքում Եվրահանձնաժողովը նշել է, որ այս իրավիճակն «անհավասար խաղադաշտ» է ստեղծում։Apple-ը հայտարարում է, որ այս տարի երրորդ անձանց մոտ հնարավորություն կստեղծվի iPhone-ում NFC չիպն օգտագործելու եւ վճարումներ ընդունելու համար, սակայն գործառույթն ուղղված կլինի միայն փոքր բիզնեսին:Ընկերությունը նաեւ ընդգծում է, որ Apple Pay-ի մրցակիցները, այդ թվում՝ PayPal-ը նախկինի պես հայտնի են iPhone-ի օգտատերերի շրջանում՝ նույնիսկ առանց tap-to-pay գործառույթի։Պաշտպանելով սեփական իրավունքները՝ Apple-ը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ «կշարունակի համագործակցել հանձնաժողովի հետ՝ ապահովելու եվրոպացի սպառողների հասանելիությունն իրենց նախընտրած վճարման տարբերակին անվտանգ ֆինանսական միջավայրում: 29.04.2022 | 13:55 Apple Pay-ը կարող է թանկ արժենալ Apple-ին․ ԵՄ-ն խոշոր տուգանք է պատրաստում Հիշեցնենք, որ Եվրամիությունը կարող է Apple-ին մեղադրել հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ՝ արտաքին ընկերությունների համար Apple Pay-ին հասանելիությունը սահմանափակելու պատճառով:Apple-ին կարող են մեղադրել հարյուր միլիոնավոր iPhone-ների վրա օգտագործվող բջջային վճարումների իր համակարգին մրցակիցների հասանելիությունն անարդար արգելափակելու մեջ։ Մեղադրանքները կապված են NFC տեխնոլոգիայի հետ, որը թույլ է տալիս օգտատերերին վճարում կատարել՝ մոտեցնելով iPhone-ը վճարային տերմինալին:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 119251