Եվրամիությունը կարող է Apple-ին մեղադրել հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ՝ արտաքին ընկերությունների համար Apple Pay-ին հասանելիությունը սահմանափակելու պատճառով, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ի (FT) աղբյուրները։Այս մեղադրանքով Apple-ին սպառնում է տուգանք համաշխարհային շրջանառության մինչեւ 10%-ի չափով։ Սպասվում է, որ մեղադրանքը պաշտոնապես կներկայացվի հաջորդ շաբաթ, սակայն ժամկետները դեռ կարող են փոփոխվել:Ինչպես գրում է պարբերականը, Apple-ին կարող են մեղադրել հարյուր միլիոնավոր iPhone-ների վրա օգտագործվող բջջային վճարումների իր համակարգին մրցակիցների հասանելիությունն անարդար արգելափակելու մեջ։ Մեղադրանքները կապված են NFC տեխնոլոգիայի հետ, որը թույլ է տալիս օգտատերերին վճարում կատարել՝ մոտեցնելով iPhone-ը վճարային տերմինալին:Նման վճարումների ժողովրդականությունը վերջին տարիներին կտրուկ աճել է՝ մասամբ COVID-19 համավարակի պատճառով, գրում է Reuters-ը։ Բանկերը եւ ֆինանսական այլ ընկերությունները բողոքում էին, որ իրենք նույնպես կցանկանային այս գործառույթը ներդնել iPhone-ի համար իրենց հավելվածներում, սակայն Apple-ը հրաժարվում է իրենց հավելվածների համար հասանելիություն տրամադրել NFC-ին:Եվրահանձնաժողովն այս գործով հետաքննությունը սկսել էր 2020 թվականին։ Ինչպես նշում է Financial Times-ը, մեղադրանք առաջադրելու որոշումը նշանակում է, որ Եվրամիությունը դառնում է գլոբալ կարգավորիչ ճնշման կենտրոն խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Google-ի եւ Meta-ի համար, որոնց բազմիցս մեղադրանքներ են ուղղվել եվրոպական հակամենաշնորհային մարմինների կողմից:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 56839