Այն բանից հետո, երբ Apple Pay եւ Google Pay ժողովրդականություն վայելող վճարային ծառայությունները պատժամիջոցների պատճառով դադարեցրին իրենց աշխատանքը Ռուսաստանում, ռուսաստանյան բանկերին մեծ աշխատանք է սպասում՝ սմարթֆոնով վճարումը կրկին հարմարավետ դարձնելու համար։Ընդ որում, ավելի հեշտ կլինի նոր ծառայություններ ներդնել Android-ի հիման վրա, քան iOS-ում, կարծում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից հարցված փորձագետները։Չնայած այն հանգամանքին, որ ռուսաստանյան շուկայում կա այլընտրանք արեւմտյան նմանօրինակներին՝ «Мир» վճարային համակարգի քարտերի համար Mir Pay-ը, ինչպես նաեւ SBPay-ը, որի ներդրմամբ զբաղվում է Ռուսաստանի Բանկը, փորձագետները նշում են, որ, օրինակ, SBPay-ը դեռ չի կարող դիտարկվել որպես Apple Pay-ի եւ Google Pay-ի 100%-անոց փոխարինում, գրում է Prime գործակալությունը։SBPay-ը հիմնված է QR կոդի սքանավորման վրա, որը պարունակում է ստացող բանկի վավերապայմանները, մինչդեռ Apple Pay-ը եւ Google Pay-ն աշխատում են NFC տեխնոլոգիայի հիման վրա, որը թույլ է տալիս վճարել՝ մոտեցնելով սարքը տերմինալին, պարզաբանել է «Սկոլկովո ռուսաստանյան տնտեսական դպրոցի» Ֆինանսական տեխնոլոգիաների եւ թվային տնտեսության հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների գծով ղեկավար Եգոր Կրիվոշեյան:«SBPay-ի օգնությամբ վճարումների շատ սցենարներում օգտագործվում է բանկի բջջային հավելվածը: SBPay-ի օգտագործման ընթացքում հաճախորդների մոտ կարող են դժվարություններ առաջանալ՝ կապված Apple սարքերի վրա հավելվածը ներբեռնելու հետ՝ App Store-ից դրանք հեռացնելու պատճառով: Android համակարգում իրավիճակն ավելի հեշտ է՝ համակարգի բաց լինելու հաշվին։ Դրա շնորհիվ հնարավոր է նաեւ NFC տեխնոլոգիայի օգտագործումը։ Այդ պատճառով Apple սարքերում սովորական վճարային կապուղիների ամբողջական վերականգնումը կարող է դժվար լինել»,- հավելել է փորձագետը: 01.04.2022 | 16:20 Ռուսաստանում գործարկվում է SBPay վճարային հավելվածը Apple-ի վրա հիմնված սարքերի համար, համակարգի փակ բնույթի պատճառով, վճարային ծառայությունները կարող են հասանելի չլինել, քանի դեռ դրանք կապված են այլ գործառույթների հետ՝ NFC վճարումների, հավելվածների մարկետփլեյսների եւ այլն, որոնք ներկառուցված են ներքին օպերացիոն համակարգում: Այստեղ անհրաժեշտ է արմատապես նոր մոտեցում, սակայն հավելվածն App Store-ից արգելափակելու ռիսկի դեպքում այն կարող է հանգեցնել դրա արագ սահմանափակմանը, նշում է Կրիվոշեյան։Վճարային նոր լուծումների մշակման ոլորտում գլխավորն այն է, որ այդ ծառայությունները համատեղելի լինեն այն սարքերի հետ, որոնք արդեն օգտագործում են հաճախորդները, ընդգծում է Էլեկտրոնային փողի եւ դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Պավել Շուստը։ Նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել այն ենթակառուցվածքի համատեղելիությունը, որը գտնվում է խանութների կողմում: Այն պետք է աջակցի վճարման նոր մեթոդներին, հակառակ դեպքում դրա փոխարինումն անհարկի ծախսատար կլինի եւ չի գերազանցի հնարավոր օգուտները:Ցանկացած հարմար եւ անվտանգ վճարային նոր մեթոդ շատ լավ տարածում է ստանում Ռուսաստանում, եզրափակել է Vepay վճարային ծառայության գործադիր տնօրեն Գեորգի Նիկոնովը։ Նրա խոսքով՝ շուկայի այն խաղացողները, ովքեր ժամանակին կզբաղեցնեն իրենց հատվածը, զարգացման հիանալի շանսեր ունեն։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 49852