Forbes. Ֆինտեխ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերը
12.04.2022 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


RBC-ի փոխանցմամբ՝ երիտասարդ միլիարդատերերի ցուցակում ընդգրկվել են չորս նորեկներ, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը։ Հատկանշական է, որ այդ գործարարներից երեքը ներկայացնում են ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտը։
Նրանցից ամենահարուստը 28-ամյա ամերիկացի Գերի Վանն է ($5,9 մլրդ), ով Սեմ Բենքման-Ֆրիդի հետ հիմնել է FTX կրիպտոբորսան։ FTX-ը գործարկվել է 2019 թվականին եւ հանդիսանում է աշխարհի լավագույն հինգ կրիպտոբորսաներից մեկն՝ առեւտրի ծավալով: Bloomberg-ի տվյալներով՝ օրական գործարքների ծավալը կարող է հասնել $15 միլիարդի։
Երկրորդ տեղում 27-ամյա Ռայան Բրեսլոուն է, ով թողեց Սթենֆորդի համալսարանը Bolt առցանց վճարումների ծառայությունը հիմնելու համար։ Forbes-ը նրա կարողությունը գնահատել է $2 միլիարդ: Այս տարվա սկզբին նա լքել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Bolt-ը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում 2014 թվականին։ Ըստ Crunchbase-ի՝ ընկերությունը ներգրավել է $1,3 միլիարդ, իսկ դրա գնահատումը կազմում է $11 միլիարդ:
Bolt-ը ձգտում է բարելավել առցանց վճարումների գործընթացն ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար: Ընկերության տվյալներով՝ ծառայությունը թույլ է տալիս գնումներ կատարել 50%-ով ավելի արագ, քան մրցակիցները։ Գնորդները յուրաքանչյուր գնումից առաջ անձնական տվյալներ մուտքագրելու կարիք չունեն. բավական է դրանք պահպանել Bolt-ում: Բացի այդ, ծառայության միջոցով կատարվող յուրաքանչյուր գործարք անցնում է խարդախության հայտնաբերման ստուգում, որն, ըստ ընկերության, կարող է հայտնաբերել ապօրինի գործողությունների 100%-ը:
Լավագույն եռյակը եզրափակում են 25-ամյա Պեդրո Ֆրանչեսկին եւ 26-ամյա Էնրիկե Դուբուրգասը՝ Brex վարկային քարտերի ստարտափի հիմնադիրները։ Երիտասարդ ձեռներեցներից յուրաքանչյուրն ունի $1,5 միլիարդի կարողություն:
Brex-ը ներկայում գնահատվում է $12,3 միլիարդ: Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին Սան Ֆրանցիսկոյում, թողարկում է կորպորատիվ վարկային քարտեր այն ստարտափների համար, որոնց մերժում են ավանդական բանկերը: Վարկային քարտերը կարելի է ստանալ առանց ընկերության դրամական միջոցների հոսքերի եւ երաշխիքային ավանդի հաստատման: Վարկային սահմանաչափը որոշվում է ոչ թե վարկային պատմության, այլ ստարտափի բանկային հաշվի գումարի հիման վրա։ Անցած տարվա հոկտեմբերին Brex-ը $300 միլիոնի ներդրում էր ստացել։
Այս տարվա վարկանիշի 12 երիտասարդ միլիարդատերերից հինգը ժառանգել են կարողությունը, յոթն` ինքնուրույն են զարգացրել բիզնեսը, գրում է Forbes-ը։ Անցած տարի Forbes-ի ցուցակում կային 30 տարեկանից ցածր 10 միլիարդատերեր, սակայն նրանց ընդհանուր կարողությունը $3,7 միլիարդով ավել էր, քան 2022 թվականին: Ամսագիրը դա բացատրում է հիմնականում ֆոնդային շուկաների անկայունությամբ, ինչպես նաեւ FTX բորսայի համահիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդի 30 տարեկանից բարձր միլիարդատերերի խումբ անցնելով (մարտին նա դարձավ 30 տարեկան)։ 2021 թվականին Բենքման-Ֆրիդը մինչեւ 30 տարեկան ամենահարուստ միլիարդատերն էր։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: